Գլխավոր էջ » 2011 » Մարտ » 7 » Թուրքիայում Հայոց ցեղասպանության հուշարձանի կրկնօրինակումը սկանդալի առիթ է դարձել (վիդեո)
08:17
Թուրքիայում Հայոց ցեղասպանության հուշարձանի կրկնօրինակումը սկանդալի առիթ է դարձել (վիդեո)

Թուրքիայի Էրզրում քաղաքում հունվարի 27-ից փետրվարի 6-ը անցկացված  25-րդ Ձմեռային ունիվերսիադայի խաղերի բացման եւ փակման ժամանակ օգտագործվել է մի դեկորացիա, որը նույնությամբ կրկնել է Երեւանում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձանը:

Թուրքական Nethaber-ի փոխանցմամբ`   Ձմեռային ունիվերսիադայի ընթացքում Հայոց ցեղասպանության հուշարձանի կրկնօրինակած դեկորացիան սկանդալի առիթ է դարձել նախ Էրզրումում, այնուհետ` ամբողջ Թուրքիայում:

Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության Էրզումի նահանգային կառույցի ղեկավար Զեքաի Քայան հայտարարել է, թե Ձմեռային խաղերի ընթացքում մարզադաշտում օգտագործված դեկորացիայի նմանությունը Հայոց ցեղասպանության հուշարձանի հետ, իրենց կուսակցության օրակարգ է մտել, եւ խնդրի հետ կապված աշխատանքներ են ընթանում:

«Այդ դեկորացիան Էրզրումին ուղղված ինչ որ խաղի մի մա՞ս է, թե՞  արվեստի մի նախագիծ: Եթե արվեստի նախագիծ է, դա ի՞նչ է խորհրդանշել: Մենք այդ հարցով ուսումնասիրություններ ենք սկսել»,-ասել է թուրք ազգայնականը:

ՙ

Կատեգորիա: Մշակույթ | Դիտումներ: 401 | Ավելացրեց: ERO | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: