Գլխավոր էջ » Մարդիկ
Ինքնասպանության փորձ Օրբելի փողոցում

Փետրվարի 20-ին, ժամը 16.13-ին չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը ցանկանում է ինքնասպանություն գործել: Ահազանգողը բնակվում է Երեւանի Օրբելի փողոցի 65 շենքի թիվ 27-րդ բնակարանում:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ավտոսանդուղք եւ ՀՆՓ ԱԻ կենտրոնի 1-ին հերթապահ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:


Աղբյուրը: http://news.am
Категория: Մարդիկ | Դիտումներ: 339 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 20.02.2013 | Մեկնաբանություներ (0)

Հայաստանում գրիպի համաճարակ չկա

Վերջին շաբաթվա ընթացքում, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, եվրոպական տարածաշրջանի երկրների մեծ մասում դիտվել են գրիպանման հիվանդություններով եւ սուր շնչառական վարակներով դիմելիության բարձր ցուցանիշներ՝ գրիպի վիրուսների բարձր հայտնաբերմամբ: Հիվանդացության ակտիվությունը տարածվում է եվրոպական տարածաշրջանի արեւմուտքից արեւելք: Հիմնականում շրջանառում է հիմնականում գրիպի Ա (H1N1)պնդ ենթատեսակը: Նշված ենթատեսակի բարձր ախտորոշում արձանագրվում է ստացիոնարներ ընդունված ծանր սուր շնչառական վարակներով հիվանդների շրջանում եւս:

... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://news.am

Категория: Մարդիկ | Դիտումներ: 300 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 20.02.2013 | Մեկնաբանություներ (0)

Անդրիաս Ղուկասյանը հավաքեց վրանը եւ գնաց տուն (ֆոտո)

Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանը քիչ առաջ հեռացավ հացադուլի վայրից: Նրա աջակիցները հավաքեցին վրանը, տեղադրեցին մեքենայում եւ նա ուղեւորվեց տուն:

Հեռանալուց առաջ նա զրուցեց մի քանի լրագրողների հետ: Նա շնորհակալություն հայտնեց ոստիկաններին, որոնք այս ընթացքում ապահովում էին իր անվտանգությունը, ինչպես նաեւ հավաքված ու իրեն աջակցող քաղաքացիներին:

... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://news.am

Категория: Մարդիկ | Դիտումներ: 273 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 19.02.2013 | Մեկնաբանություներ (1)



Փետրվարի 19 –ին լրանում է Ռամիլ Սաֆարովի ստոր եւ անմարդկային ոճրագործության 9-րդ տարելիցը:

Թուրքիայում հատուկ պատրաստվածություն անցած Ադրբեջանի ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարին մասնակացում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն»  ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներին, որոնց մասնակցում էին նաեւ հայ սպաներ Գուրգեն Մարգարյանն ու Հայկ Մակուչյանը:

Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը թաքուն մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակը եւ կացնահարել քնած հայ սպային: Դրանից հետո Սաֆարովը փորձել էր սպանել Մակուչյանին, բայց վերջինիս սենյակի դուռը բարեբախտաբար փակ էր եղել:

Երկարատեւ դատական գործընթացից հետո 2006թ. ապրիլին  Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել`  30 տարի առանց ներման իրավունքի:

Հունգարական դատարանը բազմիցս էր հայտարարել Սաֆարովի` հայրենիքին արտահանձնելու անհնարինության մասին, ինչին համառորեն փորձում էր հասնել ադրբեջ ... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://news.am
Категория: Մարդիկ | Դիտումներ: 321 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 19.02.2013 | Մեկնաբանություներ (0)

Հաքերային հարձակում ԳԱԼԱ հեռուստաալիքի կայքի վրա. ոստիկանությունը պարզում է հանգամանքները
Այսօր` փետրվարի 18-ին լրատվության միջոցներով տեղեկատվություն էր տարածվել «Գալա» հեռուստաընկերության կայքի դեմ հաքերային հարձակման մասին:

Անհապաղ արձագանքելով լրատվամիջոցների ահազանգին՝ Հայաստանի ոստիկանության օպերատիվ խումբը ժամը 20.00-ի սահմաններում մեկնել է «Գալա» հեռուստաընկերություն՝ կատարվածի վերաբերյալ հայտարարություն վերցնելու:

Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանին առաջարկվել է գրավոր հայտարարություն տալ, ինչից նա հրաժարվել է:

Այդուհանդերձ, ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում «Գալա»-ի կայքի վրա կատարված հարձակման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Աղբյուրը:
Категория: Մարդիկ | Դիտումներ: 367 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 19.02.2013 | Մեկնաբանություներ (0)

Թուրքիայում ամուսինը ծեծել է ռուս կնոջը եւ ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ
Հանգիստն անցկացնելու համար Թուրքիա եկած ռուս կնոջ կյանքը Թուրքիայի քաղաքացու հետ ամուսնանալուց հետո դժոխքի է վերածվել։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանից Թուրքիա եկած 29-ամյա Ե.Ս-ն 2011-ին ամուսնացել է 51-ամյա Ջ.Յ.-ի հետ, սակայն ամուսնությունից շատ չանցած ամուսինը սկսել է ծեծել կնոջն ու ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ։

Չդիմանալով ծեծին եւ սպառնալիքներին, ռուս կինը դիմել է դատարան՝ պնդելով, որ ամուսնության առաջին օրից սկսած  թուրք ամուսինն իրեն մշտապես ճնշել է։

Ջ.Յ.-ն դատարանում հերքել է, թե կնոջը ծեծել է՝ շեշտելով, թե կինն է իրեն մշտապես անհանգստացրել։

Դատախազությունը Ջ.Յ-ի նկատմամբ մեղ ... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://news.am
Категория: Մարդիկ | Դիտումներ: 316 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 19.02.2013 | Մեկնաբանություներ (0)

20130218-160740.jpg
Աղբյուրը: http://comeecs.com
Категория: Մարդիկ | Դիտումներ: 283 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 19.02.2013 | Մեկնաբանություներ (0)

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը դեռ մեկ ամիս հաց չի ուտի (ֆոտոռեպորտաժ)
Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը դեռ մեկ ամիս չի կարող սնվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զ
րույցում ասաց ինքը` Անդրիաս Ղուկասյանը : Նրա խոսքով` իրեն չի կարելի նորմալ սնվել, քանի դեռ հացադուլից դուրս գալուց առնվազն մեկ ամիս չի անցել:
«Ուստի ես շատ խիստ դիետա պետք է պահեմ: Այդ ժամանակահատվածում պետք է հյութերով  սնվեմ»,- ավելացրեց Անդրիաս Ղուկասյանը:




Աղբյուրը: http://news.am
Категория: Մարդիկ | Դիտումներ: 305 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 18.02.2013 | Մեկնաբանություներ (0)

Հայաստանի ոստիկանությունը հրապարակել է Արաբկիրում որդու կողմից մոր սպանության մասին տեսագրությունը :

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե փետրվարի 18-ին, ժամը 13.05-ին, Կենտրոնի շտապօգնության ենթակայանից  հաղորդում ստացվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:

Հայտնում էին, որ հանկարծամահ է եղել մայրաքաղաքի Բակունցի փողոցի 13 տան բնակչուհի Հռիփսիմե Իգիթյանը:

Օպերատիվ խումբն արագ դեպքի վայր հասավ: Ոստիկանները տան ճաշասենյակում դրված մահճակալին հայտնաբերեցին Իգիթյանի դիակը` դեմքի վնասվածքներով եւ կրծքավանդակի ձախ շրջանում ծակած-կտրած երկու վերքերով:

Շուտով պարզվեց, որ ծեր կնոջը սպանել էր հարազատ որդին` Ավանի հոգեբուժարանում հաշվառված, 46-ամյա Աիգա Իգիթյանը, որը կարճ ժամանակ անց արդեն մանրամասնում էր ընդամենը ժամեր առաջ կատարվ ... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://news.am
Категория: Մարդիկ | Դիտումներ: 291 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 18.02.2013 | Մեկնաբանություներ (0)

Չինացի դպրոցականը վաճառել է սեփական երիկամը, որպեսզի պլանշետային համակարգիչ եւ  iPhone գնի, որի մասին երազում էր:

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», 17-ամյա Սյաո Չժենը ինտերնետում պայմանավորվել է իր աջ երիկամի վաճառքի մասին` 22 հազար յուանով (3 390 դոլար): Տրանսպլանտացիայի վիրահատությունը տեղի է ունեցել Կենտրոնական Չինաստանում գտնվող Խունան նահանգի հիվանդանոցներից մեկում:

Վաստակած գումարով երիտասարդը ոչ միայն կարողացել է պլանշետային համակարգիչ, այլ նաեւ iPhone գնել:

Տղայի մայրը հայտնել է, որ ոչինչ չի լսել տղայի պլանների մասին: «Սյաո Չժենը տուն է վերադարձել համակարգչով եւ Apple հեռախոսով: մենք տանն այդքան գումար չունենք նման թանկարժեք գնումների համար: Սկզբում Սյաոն չէր ցանկանում պատմել ... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը:

Категория: Մարդիկ | Դիտումներ: 438 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 03.06.2011 | Մեկնաբանություներ (0)

1 2 »