Գլխավոր էջ » 2011 » Մարտ » 06

Մեծարգո վարչապետը` էությամբ, ծագումով և կրթությամբ երկրի «ամենաինտելեկտուալ տնտեսագետը», այնքան բարդ և ազդեցիկ չէ, որքան ցանկանում է թվալ: Իհարկե չի կարե ... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://1in.am

Категория: Քաղաքականություն | Դիտումներ: 390 | Ավելացրեց: ERO | Ամսաթիվ: 06.03.2011 | Մեկնաբանություներ (0)

Այսօր Հայաստանի առաջնության առաջին տուրի շրջանակներում Արարատի «Այգ» մարզադաշտում Դիլիջանի «Իմպուլս»-ն ընդունեց գործող չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ին: Վարդան Մինասյանի թիմը հանդիպման առաջին րոպեներից տիրեց նախաձեռնությանը և խաղասկզբում մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեց: Առաջին խաղակեսի միջնամասն անցավ հավասար պայքարում. երկու թիմերն էլ չէին կարողանում իրենց լավագույն խաղը ցուցադրել և դա բնական էր: Չմոռանանք, որ մրցաշրջանը նոր է մեկնարկել, բացի դրանից խաղադաշտի խոտածածկի որակը հեռու էր իդեալականից: Այնուամենայնիվ, առաջին խաղակեսի վերջին րոպեին նոմինալ հյուրերին հաջողվեց բացել հանդիպման հաշիվը: Մարկոսի տուգանայինից կատարած փոխանցումը գլխի գեղեցիկ հարվածով եզրափակեց Վարազդատ Հարոյանը: 

Երկրորդ խաղակեսը նույնպես անցավ չեմպիոնների թելադրանքով: «Իմպուլս»-ի ֆուտբոլիստների ցանկությունն ակնհայտ էր, բայց վարպետությունը չէր բավականացնում: Տանտերերի ... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://Totalfootball.am
Категория: Սպորտ | Դիտումներ: 505 | Ավելացրեց: ERO | Ամսաթիվ: 06.03.2011 | Մեկնաբանություներ (0)

Մարտի 1-ին կանգնելով Մատենադարանի մոտ հավաքված բազմահազար քաղաքացիների առջեւ` ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարկ համարեց ոչ թե հանդես գալ ելույթով, այլ հանրահավաքի անունից հայտարարություն ընդունել: 

Կարելի է վստահությամբ պնդել, որ ինչպես նախորդ շրջանում ընդդիմության կողմից առաջադրված մյուս պահանջները, հայտարարությամբ վարչախմբին ուղղված 15 նոր պահանջներն այժմ եւս չեն կատարվի: Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ է նկատել, որ հայտարարության բովանդակային կողմը որքան էլ արժեքավոր ու այժմեական լինի, ընթացիկ քաղաքական գործընթացների վրա նրա օգտակարությունը չնչին է լինելու: 

Ուստի մի կողմ թողնելով պահանջների բովանդակային կողմը` անհրաժեշտ է ուշադրություն դարձնել առավել կարեւոր` հայտարարության ընդունման ձեւական կողմին: Լինելով վերջին շրջանում ՀՀ առաջին նախագահի կիրառած ամենից կարեւոր մարտավարական քայլը` վերջինս իսկապես կարող է դա ... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը:
Категория: Քաղաքականություն | Դիտումներ: 371 | Ավելացրեց: ERO | Ամսաթիվ: 06.03.2011 | Մեկնաբանություներ (0)

2010 թ. Հայաստան է ներմուծվել 20,3 հազ. ավտոմեքենա։ Այդ մասին նշված է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի հրապարակման մեջ։

Նախորդ տարվա համեմատ ավել է ներմուծվել 3000 ավտոմեքենա։ Սակայն ռեկորդային 2008-ից, երբ ներմուծվել էր 41 հազ. հատ մեքենա՝ դեռ հեռու ենք։

2010 թ. ներմուծված ավտոմոբիլների կառուցվածքում տեղի է ունեցել էական փոփոխություն՝ էապես աճել է մինչեւ 5 հազ. դոլար արժողությամբ էժանագին մեքենաների տեսակարար կշիռը՝ կազմելով ընդհանուրի մոտ 45 տոկոսը։ Համեմատության համար՝ 2009 թ. այդ սեգմենտի մեքենաները կազմում էին ներմուծման 33 տոկոսը, 2008 թ.՝ 25 տոկոսը։

Ավտոմեքենաների ներմուծման կառուցվածքում հիմնական անկումը տեղի է ունեցել 10-15 հազ. եւ 15-30 հազ. դոլար արժողությամբ մեքենաների շրջանո ... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը:

Категория: Մեքենաներ | Դիտումներ: 415 | Ավելացրեց: ERO | Ամսաթիվ: 06.03.2011 | Մեկնաբանություներ (0)

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ով բազմիցս տարբեր երկրներ իր այցելությունների ժամանակ իր անձնական արխիվի համար լուսանկարներ է արել, մարտի 5-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ «Կրասնայա Պոլյանա» լեռնադահուկային հանգստավայրում չի դավաճանել իր այդ սովորությանը:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, երեք երկրների հանդիպման պաշտոնական մասից հետո, երբ քաղաքական գործիչները հանել են փողկապները եւ հագել մարզական հագուստ, Դմիտրի Մեդվեդեւը մի քանի անգամ լուսանկարել է Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիեւին միասին:

Այնուհետեւ Մեդվեդեւը իր հայ եւ ադրբեջանցի գործընկերներին ցույց է տվել իր նկարածը:

... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը:

Категория: Քաղաքականություն | Դիտումներ: 438 | Ավելացրեց: ERO | Ամսաթիվ: 06.03.2011 | Մեկնաբանություներ (0)

Ըստ միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնյանի՝  Հայաստանի շախմատի հավաքականը բավական մեծ թվով մրցակիցներ ունի, այդ թվում՝ Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի եւ Իսրայելի հավաքականները։ Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ։

Բացի վերոնշյալ երկրներից, Հայաստանի շախմատի հավաքականի առաջատարը, որպես մեր հավաքականի արժանի մրցակիցներ, նշեց նաեւ Ուկրաինայի ու Ադրբեջանի հավաքականների անունները։ «Առաջատարները՝  առաջատարներ, սակայն չես իմանա, թե այս տարի կոնկրետ ո՞ր երկրի հավաքականը լավ խաղ կցուցադրի»,- ավարտեց նա։

Նշենք, որ NEWS.am-ի թղթակց ... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը:

Категория: Սպորտ | Դիտումներ: 374 | Ավելացրեց: ERO | Ամսաթիվ: 06.03.2011 | Մեկնաբանություներ (0)