Գլխավոր էջ » Տնտեսություն

Ռուսաստանի պաշտպանության նախարարության` Իժեվսկի մոտակայքում գտնվող Պուգաչեվո ավանում հունիսի 2-ի երեկոյան հրետանային զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել: Զինապահեստի կառույցներում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է կառույցների կեսը կամ զինամթերքի 18 պահեստ:

Հրդեհված զինանոցի տարողությունը, նախնական գնահատականներով, մոտ  10 հազ. վագոն է: Թռչող արկերի պատճառով ճանպարհները փակվել են:

Ավանից տարհանվել է ավելի քան 2 հազար մարդ, եւս 13 հազար բնակիչների տարհանում են հարեւան բնակավայրերից: 

Հաղորդվում է, որ Պուգաչեվո ավանը  գրեթե «ջնջվել է երկրի երեսից»: Տեղի բնակչությունը խաճապահար է: Պայթյունների արդյունքում տուժել է երեք մարդ, մեկը համարվում է անհետ կորած:


Աղբյուրը:
Категория: Տնտեսություն | Դիտումներ: 440 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 03.06.2011 | Մեկնաբանություներ (0)

Հայաստանի տարածքում հայտնաբերված են 29 մետաղական եւ  706 ոչ մետաղական հանքավայր: Այդ մասին տեղեկանում ենք էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքէջից:

Մետաղական հանքավայրերից 8-ը ոսկու են, 2-ը`ոսկի-բազմամետաղ, 1-ը` ոսկեբեր- քվարցիտներ (Ամուլսարի Տիգրանես տեղամաս):

Ունենք պղնձի 4 հանքավայր, եւս 5-ը` պղնձամոլբդենային են:

Երկաթի միայն 2 հանքավայր է հաշվառված (Հրազդան եւ Աբովյան), թեեւ նախկինում խոսք էր գնում 3-ի մասին:

Ոչ մետաղական հանքավայրերի 99 տոկոսը տարբեր քարեր են` տուֆ, բազալտ, պեմզա եւ այլն:


Աղբյուրը:
Категория: Տնտեսություն | Դիտումներ: 692 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 03.06.2011 | Մեկնաբանություներ (0)

Երկրի վրա մայիսի 28-ի առավոտյան ժամերին մագնիսական փոթորի է սկսվել։ Գեոմագնիսկան դաշտի տատանման ինդեքը հասել է 6-ի։ 
Մագնիսիական դաշտի տատանման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երեւանի ժամանակով ժամը 10։00-ի։ ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ մասնագետների կարծիքով,  27 օր անց, հնարավոր է կրկին մագնիսական փոթորիկ գրանցվի։

Աղբյուրը: http://news.am
Категория: Տնտեսություն | Դիտումներ: 785 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 29.05.2011 | Մեկնաբանություներ (0)

Արաբական միացյալ էմիրությունները հետաքրքրված են Հարավային Կովկասի, մասնավորապես, Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ: Այս մասին այսօր` մայիսի 10-ին Դուբայում հայտարարել է ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սաիդ ալ Մանսուրին` Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ հանդիպման ժամանակ: Վերջինս աշխատանքային այցով գտնվում է ԱՄԷ-ում:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Սաիդ ալ Մանսուրին փոխշահավետ ծրագրերի իրականացման համար հեռանկարային է համարել զբոսաշրջության, ջրերի, սննդամթերքի արտադրության ոլորտները:

Հայաստանի փոխվարչ ... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://news.am

Категория: Տնտեսություն | Դիտումներ: 362 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 10.05.2011 | Մեկնաբանություներ (0)