Գլխավոր էջ » 2011 » Մարտ » 07
2000թ.-ից սկսած Ցեղասպանության զոհերի ժառանգորդներն իրավունք ունեին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի դաշնային դատարանում դատական հայցեր ներկայացնել ապահովագրական ընկերությունների դեմ` փոխհատուցում ստանալու նպատակով: 

Անհրաժեշտ փաստաթղթերը Հայաստանում ներկայացվում էին արդարադատության նախարարություն: Սակայն տուժածների իրավահաջորդները ասում են, որ նախարարությունը փաստաթղթերը ընդունելուց զատ, այլ բան չի անում, այսինքն` չի զբաղվում հետագա ընթացքով: Նախարարության պատասխանատուների խոսքով, նախարարությունը որպես բարի կամքի դրսևորում օգնել է միայն պահանջվող փաստաթղթերը լրացնելուն: 

Կալիֆոռնիայի կենտրոնական շրջանային դատարանի ընդունած որոշմամբ 13790 իրավահաջորդների դիմումներից հաստատվել են 966 դիմումներ: Անցած տարի «Աքսա» ընկերության կարգավորող հանձնաժողովի գործադիր տնօրեն Բարսեղ Գարթալյանը ասել էր, որ ժառանգ լինելու հայտ ներկայացրած բոլոր դի ... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://1in.am
Категория: Մարդիկ | Դիտումներ: 361 | Ավելացրեց: ERO | Ամսաթիվ: 07.03.2011 | Մեկնաբանություներ (0)

Հանգստյան օրերին կայացան Անգլիայի առաջնության 29-րդ տուրի հանդիպումները: Նրանցից կենտրոնականն, անշուշտ, «Էնֆիլդ»-ում տեղի ունեցած «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» մրցավեճն էր: Առաջին հայացքից ֆավորիտը մրցաշարային աղյուսակի առաջատար «Յունայթեդ»-ն էր, սակայն չմոռանանք, որ լիվերպուլցիներն աչքի են ընկնում առանձին կարևոր հանդիպումներին հատուկ տրամադրվելու կարողությամբ: Բացի դրանից, «սատանաներ»-ի վերջին հանդիպումը «Չելսի»-ի հետ ցույց տվեց, որ Ֆերգյուսոնի թիմն այնքան էլ լավ մարզավիճակում չի գտնվում:

Առաջին խաղակեսի մեծ մասն անցավ հավասար պայքարում: «Կարմիրներ»-ը, ելնելով տանտիրոջ կարգավիճակից, փորձում էին ավելի շատ տիրել գնդակին, բայց գործը լուրջ վտանգավոր պահերի չէր հասնում: Թեև «Յունայթեդ»-ը զիջել էր նախաձեռնությունը, սակայն առաջին իրական վտանգն առաջացավ հենց Ռեյնայի դարպասի մոտ. աչքի ընկնելու հրաշալի հնարավորություն ուներ Դիմիտար Բերբատովը, որ ... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://1in.am
Категория: Սպորտ | Դիտումներ: 431 | Ավելացրեց: ERO | Ամսաթիվ: 07.03.2011 | Մեկնաբանություներ (0)

Եվ այսպես, մարտի 5-ին Սոչիում Սարգսյանը, Մեդվեդևը և Ալիևը հանդիպեցին, խոսեցին, զվարճացան, լուսանկարվեցին, ճաշեցին: Իսկ ո՞րն է այդ ամենի արդյունքը: Տեսանելի մասով այն գուցե համատեղ հայտարարությունն է, որ ընդունել է նախագահների եռյակը Սոչիի եռակողմ հանդիպումից հետո, որն, ի դեպ, ութերորդն էր այդ ֆորմատի նախաձեռնությունից ի վեր, և, թերևս, պետք է նկատել, որ այդ ութ հանդիպումներից այն ամենաանհամարժեքն էր իրավիճակի հետ համեմատության առումով: Գոնե Հայաստանի նախագահի պահվածքը հաստատապես պետք է բոլորովին այլ լիներ, և Սերժ Սարգսյանին լուսանկարչական սարքերն ու տեսախցիկները պետք է որ բոլորովին այլ կերպ արձանագրեին, եթե հաշվի առնենք, որ հանդիպման նախօրեին Ադրբեջանը հայ զինվոր էր սպանել: 

Գուցե երեք նախագահների զվարճանքները շատ ավելի թանկ արժեն, քան մեկ հայ զինվորի կյանքը, բայց գոնե Հայաստանի նախագահը պետք է շատ ավելի լուրջ կերպարով ներկայանար այդ հա ... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://1in.am
Категория: Քաղաքականություն | Դիտումներ: 331 | Ավելացրեց: ERO | Ամսաթիվ: 07.03.2011 | Մեկնաբանություներ (0)

Թուրքիայի Էրզրում քաղաքում հունվարի 27-ից փետրվարի 6-ը անցկացված  25-րդ Ձմեռային ունիվերսիադայի խաղերի բացման եւ փակման ժամանակ օգտագործվել է մի դեկորացիա, որը նույնությամբ կրկնել է Երեւանում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձանը:

Թուրքական Nethaber-ի փոխանցմամբ`   Ձմեռային ունիվերսիադայի ընթացքում Հայոց ցեղասպանության հուշարձանի կրկնօրինակած դեկորացիան սկանդալի առիթ է դարձել նախ Էրզրումում, այնուհետ` ամբողջ Թուրքիայում:

Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության Էրզումի նահանգային կառույցի ղեկավար Զեքաի Քայան հայտարարել է, թե Ձմեռային խաղերի ընթացքում մարզադաշտում օգտագործված դեկորացիայի նմանությունը Հայոց ցեղասպանության հուշարձանի հետ, իրենց կուսակցության օրակարգ է մտել, եւ խնդրի հետ կապված աշխատանքներ են ընթանում:

... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://News.am

Категория: Մշակույթ | Դիտումներ: 399 | Ավելացրեց: ERO | Ամսաթիվ: 07.03.2011 | Մեկնաբանություներ (0)