Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 21 » Թուրք կինը մոտեցել է Հայկոյին եւ հայհոյել, իսկ հետո շանտաժով գումար է պահանջել
16:50
Թուրք կինը մոտեցել է Հայկոյին եւ հայհոյել, իսկ հետո շանտաժով գումար է պահանջել
Թուրք կինը մոտեցել է Հայկոյին եւ հայհոյել, իսկ հետո շանտաժով գումար է պահանջել

Ստամբուլահայ հայտնի ռոք երգիչ Հայկո Ջեփքինի փաստաբան Դիլեք Շահբազը հերքել է թուրքական մամուլում հայտնված այն լուրերը, թե Հայկոն գլխով հարվածել եւ գետին է տապալել կին երկրպագուի։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝  Հայկո Ջեթքինի փաստաբան Դիլեք Շահբազը, նշելով, թե իրականությանը չի համապատասխանում մամուլում հայտնված տեղեկությունները, թե Հայկոն գլխով կին երկրպագուի է հարվածել, ներկայացրել է տեղի ունեցածը՝ շեշտելով, որ իր խոսքերի ապացույցը կա, քանի որ դեպքի վայրը նկարահանվել է եւ տեսագրությունն էլ հանձնված է ոստիկանությանը։

Հայկոյի փաստաբանը նշել է, որ փետրվարի 17-ի երեկոյան, Հայկոն իր ընկերների հետ Բեյօղլուի մի ակումբում զվարճանալուց հետո դուրս է եկել, եւ այդ պահին նրան են մոտեցել 2 երկրպագու, որոնց առաջարկը Հայկոն չի մերժել եւ զրուցել է նրանց հետ։ «Երբ Հայկոն զրուցել է այդ 2 հոգու հետ, նրանց կին ընկերներից մեկը, (Գ.Դ.) ով խիստ հարբած է եղել եւ դժվարությամբ է ոստի վրա կանգնել, մոտեցել է Հայկոյին եւ ասել. «Ո՞վ ես դու, պոռնիկի տղա» եւ շրջվելով մյուսների կողմը՝ շարունակել. «Հայ բջի ձեռքն եք սեղմո՞ւմ»։ Այնուհետ Գ.Դ.-ն առաջացել եւ փորձել է սեղմել Հայկոյի պարանոցը։ Հայկոյի հետ զրուցող 2 տղամարդիկ փորձել են բաժանել կնոջը եւ հասկանալ թե ինչ է կատարվում, որի ժամանակ Գ.Դ.-ն չի կարողացել իրեն տիրապետել եւ գետին է ընկել։

Հաջոդ օրը Գ.Դ.-ն իր փաստաբանի հետ հանդիպել է Հայկոյի հետ եւ նրանցից 50 հազար լիրա (30 հազար դոլար) պահանջել, հակառակ դեպքում սպառնալով բողոքել։ Այսինքն՝ Գ.Դ.-ն փորձել է սպառնալիքի եւ շանտաժի միջոցով գումար կորզել Հայկոյից։ Երբ Հայկոն հրաժարվել է կնոջը գումար վճարել, կինը հաջորդ օրը մամուլին ստահոդ տեղեկություններ է տարածել, թե Հայկոն հարվածել է իրեն՝ դեպքը ներկայացնելով կնոջ հանդեպ հերթական բռնությունների շրջանակում»,-նշել է փաստաբանը։

Հայկոյի փաստաբանը հիշեցրել է, իրենք ոստիկանությունում ամեն ինչ ներկայացրել են եւ կնոջ եւ նրա փաստաբանի դեմ հայց են ներկայացնելու։ 

Դիտումներ: 319 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: