Փետրվարի 20-ին, ժամը 16.13-ին չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը ցանկանում է ինքնասպանություն գործել: Ահազանգողը բնակվում է Երեւանի Օրբելի փողոցի 65 շենքի թիվ 27-րդ բնակարանում: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ավտոսանդուղք եւ ՀՆՓ ԱԻ կենտրոնի 1-ին հերթապահ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Աղբյուրը: http://news.am
|
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել արցախյան ազգային-ազատագրական շարժման 25-ամյակի կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Թանկագին հայրենակիցներ, սիրելի արցախցիներ, 25 տարի առաջ այս օրը շրջադարձային եղավ Արցախի եւ ողջ հայ ժողովրդի հա
...
Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://news.am
|
Վերջին շաբաթվա ընթացքում, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, եվրոպական տարածաշրջանի երկրների մեծ մասում դիտվել են գրիպանման հիվանդություններով եւ սուր շնչառական վարակներով դիմելիության բարձր ցուցանիշներ՝ գրիպի վիրուսների բարձր հայտնաբերմամբ: Հիվանդացության ակտիվությունը տարածվում է եվրոպական տարածաշրջանի արեւմուտքից արեւելք: Հիմնականում շրջանառում է հիմնականում գրիպի Ա (H1N1)պնդ ենթատեսակը: Նշված ենթատեսակի բարձր ախտորոշում արձանագրվում է ստացիոնարներ ընդունված ծանր սուր շնչառական վարակներով հիվանդների շրջանում եւս:
...
Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://news.am
|
Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահ ընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին: Հուսով եմ, որ Ձերդ Գերազանցության նախագահության երկրորդ շրջանում Հայաստանի զարգացման ընթացքը կշարունակվի
...
Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://news.am
|
Եթե ուշադիր ընթերցեք Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը եւ առաջարկությունը, որն արվեց օնլայն ասուլիսի ժամանակ եւ Սերժ Սարգսյանի մամլո քարտուղարի պատասխանը, կտեսնեք, որ դրանք բացարձակապես տարբեր հարթություններում գտնվող հարցեր են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա շեշտեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ հստակ է ասում եւ օրակարգը, եւ հանդիպման բովանդակությունը, եւ անհրաժեշտության մասին: «Այն, ինչ ասում է Արմեն Արզումանյանը, բացարձակապես կապ չունի այն հայտարարության հետ, որն արվել է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից: Մինչեւ այս պահը Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը համապատասխան որեւէ առաջարկություն, քայլ չի ձեռնարկվել Սերժ Սարգսյանի կողմից, եւ որեւէ հանդիպում տեղի չի ունեցել
...
Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://news.am
|
Փետրվարի 19-ին, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Գոռ Արթուրի Ղազարյանը (ծնված 1992 թվականին): ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ ՊԲ-ն կիսում է ծանր կորուստն ու վիշտը ու իր ցավակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: Նշենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի փետրվարի 19-ին ստորագրած հրամանագրովԼեռնային Ղարաբաղի Հանրապետության
...
Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://news.am
|
|