Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 19

Թեհրանում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ 7։0 հաշվով հաղթել է  Բուլղարիայի թիմին։

Հաղթական գոտեմարտեր են անցկացրել 55 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը, 60 կգ քաշային Ալեքսան Միքայելյանը, 66 կգ քաշային Տիգրան Թորոսյանը, 74 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը, 84 կգ քաշային Հրաչ Հովհաննիսյանը, 96 կգ քաշային Սարգիս Տոնո ... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://sport.news.am

Категория: Սպորտ | Դիտումներ: 291 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 19.02.2013 | Մեկնաբանություներ (0)

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Հայաստանի նախագահական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` փետրվարի 19-ին զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նա շնորհավորել է Սերժ Սարգսյանին համոզիչ հաղթանակի կապակցությամբ, մաղթել հաջողություններ, իսկ Հայաստանին եւ բարեկամ հայ ժողովրդի ... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://news.am

Категория: Քաղաքականություն | Դիտումներ: 268 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 19.02.2013 | Մեկնաբանություներ (0)

Անդրիաս Ղուկասյանը հավաքեց վրանը եւ գնաց տուն (ֆոտո)

Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանը քիչ առաջ հեռացավ հացադուլի վայրից: Նրա աջակիցները հավաքեցին վրանը, տեղադրեցին մեքենայում եւ նա ուղեւորվեց տուն:

Հեռանալուց առաջ նա զրուցեց մի քանի լրագրողների հետ: Նա շնորհակալություն հայտնեց ոստիկաններին, որոնք այս ընթացքում ապահովում էին իր անվտանգությունը, ինչպես նաեւ հավաքված ու իրեն աջակցող քաղաքացիներին:

... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://news.am

Категория: Մարդիկ | Դիտումներ: 273 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 19.02.2013 | Մեկնաբանություներ (1)

Ոստիկանությունն ապահովում է Րաֆֆի Հովհաննիսյանի բնակության վայրի շուրջօրյա անվտանգությունը

Ոստիկանությունն ապահովում է Րաֆֆի Հովհաննիսյանի բնակության վայրի անվտանգությունը: Նման խնդրանքով Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին դիմել է ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանը:

Այս առնչությամբ, ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://news.am

Դիտումներ: 260 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 19.02.2013 | Մեկնաբանություներ (0)

Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբում հանդես է եկել իր ընտրողներին, թիմին եւ ամբողջ հասարակությանն ուղղված շնորհակալական խոսքով: Ստորեւ ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի խոսքը. «Այս ընտրությունները մեկ անգամ եւս ապացուցեցին, որ մեր ժողովուրդն ամենապատասխանատու պահերին կարողանում է համախմբվել եւ ճիշտ որոշումներ կայացնել: Այս ընտրությունները ճանապարհի ընտրություններ էին, եւ հայաստանցիներն ընտրեցին դեպի ապահով Հայաստան ճանապարհը: Եվ ես երջանիկ եմ ու հպարտ, որ այդ ճանապարհին լինելու եմ յուրաքանչյուր հայաստանցու կողքին: Ես շնորհակալ եմ իմ թիմին՝ մեր թիմին: Հպարտ եմ այդ թիմով: Այսպիսի թիմի համար անլուծելի խնդիրներ գոյություն չունեն: Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարողացան գիտակցել պահի կարեւորությունը եւ համատեղ ջանքերով անցկացնել լավ ընտրություններ: Շնորհակալ եմ իմ մրցակիցներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանին, Պարույր Հայրիկյանին, ովքեր կարողացան Հայաստանի քաղաքական կյանքում փոփոխո ... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://news.am
Դիտումներ: 284 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 19.02.2013 | Մեկնաբանություներ (0)



Փետրվարի 19 –ին լրանում է Ռամիլ Սաֆարովի ստոր եւ անմարդկային ոճրագործության 9-րդ տարելիցը:

Թուրքիայում հատուկ պատրաստվածություն անցած Ադրբեջանի ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարին մասնակացում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն»  ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներին, որոնց մասնակցում էին նաեւ հայ սպաներ Գուրգեն Մարգարյանն ու Հայկ Մակուչյանը:

Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը թաքուն մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակը եւ կացնահարել քնած հայ սպային: Դրանից հետո Սաֆարովը փորձել էր սպանել Մակուչյանին, բայց վերջինիս սենյակի դուռը բարեբախտաբար փակ էր եղել:

Երկարատեւ դատական գործընթացից հետո 2006թ. ապրիլին  Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել`  30 տարի առանց ներման իրավունքի:

Հունգարական դատարանը բազմիցս էր հայտարարել Սաֆարովի` հայրենիքին արտահանձնելու անհնարինության մասին, ինչին համառորեն փորձում էր հասնել ադրբեջ ... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://news.am
Категория: Մարդիկ | Դիտումներ: 321 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 19.02.2013 | Մեկնաբանություներ (0)

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» բանակցություններ է սկսել Բրազիլիայի ազգային հավաքականի եւ «Սանթոսի» հարձակվող Նեյմարի տեղափոխության հարցում:

Անգլիայի չեմպիոնի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են 21-ամյա բրազիլացու գործակալների եւ ծնողների հետ: Դա տեղի է ունեցել փետրվարի 6-ին կայացած Անգլիա – Բրազիլիա (2:1) ընկերական խաղի ժամանակ:

... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://News.am

Категория: Սպորտ | Դիտումներ: 296 | Ավելացրեց: Ադմինիստրատոր-2 | Ամսաթիվ: 19.02.2013 | Մեկնաբանություներ (0)

Ebay առցանց աճուրդում վաճառում են Չելյաբինսկի երկնաքարի կտորները
Ebay աճուրդում Չելյաբինսկի երկնաքարի կտորների վաճառքի առաջարկներ են հայտնվել: Վաճառողների մեջ կան ռուսաստանցիներ եւ ԱՄՆ-ի քաղաքացիներ:

Ոմն պետերբուրգցի 1125 դոլար արժեքով սեւ գույնի քարի վաճառքի հայտարարություն է տեղադրել, Կամչատկայի մի բնակիչ էլ 24 դոլարով վաճառում է սեւ ավազի փոշի:  Լաս Վեգասի բնակիչն առաջարկում է 2 սմ երկարությամբ կտոր: Ըստ նրա` երկնաքարի մասնիկն իրեն է հասել եղբորից, որը Ռուսաստանում լուրերի թղթակից է աշխատում եւ կարողացել է գտնել երկնաքարի մասնիկը, գրում է BFM.RU-ն:

Ըստ ՆԳՆ-ի տվյալների` տարբեր կայքերում արժեքը տատանվում է 10-500 հազար  ռուբլու միջեւ: Նախօրեին ոստիկաններն սկսել են նման հայտարարությունների դիտարկումը, որոնց թերահավատորեն են մոտե ... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://news.am
Դիտումներ: 302 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 19.02.2013 | Մեկնաբանություներ (0)

«Ընտրություններն» ավարտվեցին. խիրարը կրկին թարս բուսնեց
Եվ այսպես` ընտրական միջոցառումն ավարտվեց։ Զոհեր և վիրավորներ կարծես չկան։ Հանրապետությանը հասցված վնասի չափերը ճշտվում են։

Այս պահին միայն կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանը քվեարկելուց հետո լրագրողների հետ անմիջական շփման մեջ մտավ և զարմանալիորեն «կիքս» չտվեց, ինչը լուրջ առաջընթաց պետք է համարել և գրանցել ՀՀԿ թեկնածուի ակտիվում։

Ինչ վերաբերում է բուն ընտրական գործընթացին, ապա արձանագրվեցին ընտրաստրուկներին տեղամաս հասցնելու, ցուցակները զուգարանի թղթի հետ շփոթելու և քվեաթերթիկներն անվավեր դարձնելու զանգվածային դեպքեր։

Ուշագրավն այն է, որ թեև 2008թ. նախագահական ընտրություններից հետո երկրից անվերադարձ հեռացել է շուրջ 250 000 մարդ, սակայն ընտրական իրավունք ու ... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://7or.am
Категория: Քաղաքականություն | Դիտումներ: 314 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 19.02.2013 | Մեկնաբանություներ (0)

«Առավոտ». «Տրուսիկի» պարտքը ընտրատեղամասո՞ւմ են ուզում
Նորագյուղի թիվ 9/27, 9/28 ընտրատեղամասերում «Առավոտը» երեկ ականատես է եղել երկու կնոջ վիճաբանության, որոնցից մեկը բղավելով մյուս կնոջ վրա, փորձում էր ապացուցել, որ կանանցից մեկը գումար է ստացել. «Սուտ ես ասում, 

դու ուրեմն փող չե՞ս ստացել: Չես ամաչում, խաբում ես, աղջի ոնց թե քեզ փողը չեն տվել, քեզ տվել են փողը»:
«Երբ մենք մոտեցանք վիճող կանանց, հետաքրքրվելով, թե այդ ի՞նչ գումարի խնդիր է ծագել, կանանցից մեկն այսպես պատասխանեց.«Քե՞զ ինչ, շոր ենք առել, պարտքն ենք, տրուսիկ եմ առել, բլուզկա եմ առել, պարտքից ենք խոսում»: Թեեւ մեզ չհաջողվեց իմանալ կանանց անուն ազգանունները, սակայն պարզեցինք, որ նրանք հանձնաժողովի անդամներ են»,- գրում է «Առավոտը»։

Աղբյուրը: http://news.am
Категория: Քաղաքականություն | Դիտումներ: 299 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 19.02.2013 | Մեկնաբանություներ (0)


Աղբյուրը: http://facebook.com
Категория: Քաղաքականություն | Դիտումներ: 265 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 19.02.2013 | Մեկնաբանություներ (0)

Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները:
Նշենք, որ էլեկտրոնային եղանակով քվեարկում են ՀՀ դիվանագիտական-հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամները: Ընտրողների ընդհանուր թիվը 228 է, անվավեր քվերաթերիկների թիվը՝ 4:
Ըստ քվեարկության արդյունքների՝ առաջատարն է Սերժ Սարգսյանը:
Ձայները բաշխվել են հետևյալ հարաբերակցությամբ.
Սերժ Սարգսյան- 218 ձայն
Րաֆֆի Հովհաննիսյան-2 ձայն
Հրանտ Բագրատյան-0
Պարույր Հայրիկյան-0
Արման Մելիքյան- 4 ձայն
Անդրիաս Ղուկասյան- 0
Վարդան Սեդրակյան-0

Աղբյուրը: http://lurer.com
Категория: Քաղաքականություն | Դիտումներ: 305 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 19.02.2013 | Մեկնաբանություներ (0)

ԿԸՀ-ն հրապարակել է 105 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները:
Բագրատյան Հրանտ- 1037' 1.86%
Հայրիկյան Պարույր- 564' 1.01%
Հովհաննիսյան Րաֆֆի- 16.934' 30.37 %
Ղուկասյան Անդրիաս- 269' 0.48%
Մելիքյան Արման- 111' 0.20%
Սարգսյան Սերժ- 36.399' 65.27%
Սեդրակյան Վարդան- 454' 0.81%։

Աղբյուրը: http://lurer.com
Դիտումներ: 295 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 19.02.2013 | Մեկնաբանություներ (0)

ՈւԵՖԱ-ն դեռ առաջարկ չի ստացել ֆուտբոլի ԱՊՀ երկրների առաջնության վերաբերյալ, բայց պատրաստ է քննարկել միասնական լիգա անցկացնելու առաջարկը՝ մի պայմանով, որ բոլոր ասոցիացիներն իրենց համաձայնությունը կտան, գրում է «Взгляд»-ը:

Փետրվարի 18-ին «Գազպրոմ» ընկերության գրասենյակում կայացել է միասնական առաջնության շնորհանդեսը:

Հիշեցնենք որ Ադրբեջանն ու Վրաստանը պաշտոնապես դեմ էին արտահայտվել ԱՊՀ երկրների առաջնություն անցկացնելու գաղափարի վերաբերյալ, իսկ  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան աջակցություն էր հայտնել Անկախ Պետությունների Համագործակվության միասնական առաջնության ստեղծման գաղափարին:

Աղբյուրը: http://sport.news.am
Категория: Սպորտ | Դիտումներ: 262 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 19.02.2013 | Մեկնաբանություներ (0)

Հաքերային հարձակում ԳԱԼԱ հեռուստաալիքի կայքի վրա. ոստիկանությունը պարզում է հանգամանքները
Այսօր` փետրվարի 18-ին լրատվության միջոցներով տեղեկատվություն էր տարածվել «Գալա» հեռուստաընկերության կայքի դեմ հաքերային հարձակման մասին:

Անհապաղ արձագանքելով լրատվամիջոցների ահազանգին՝ Հայաստանի ոստիկանության օպերատիվ խումբը ժամը 20.00-ի սահմաններում մեկնել է «Գալա» հեռուստաընկերություն՝ կատարվածի վերաբերյալ հայտարարություն վերցնելու:

Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանին առաջարկվել է գրավոր հայտարարություն տալ, ինչից նա հրաժարվել է:

Այդուհանդերձ, ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում «Գալա»-ի կայքի վրա կատարված հարձակման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Աղբյուրը:
Категория: Մարդիկ | Դիտումներ: 367 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 19.02.2013 | Մեկնաբանություներ (0)

Կատալոնական «Բարսելոնայի» մարզչական շտաբը հրապարակել է թիմի կազմը, որը կհայտավորվի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ իտալական «Միլանի» հետ խաղին:

«Բարսելոնայի» կազմում Միլան կմեկնեն 20 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Չավին, ով վերջերս է ապաքինվել ծնկի վնասվածքից: Կատալոնական ակումբի կազմից բացակայում են Դավիդ Վիլյան ու Ադրիանո Կորեան:

«Միլանի» հետ խաղին կյատավորվեն՝ Վալդեսը, Պինտոն, Օյերը, Ալվեսը, Պիկեն, Պույոլը, Մոնտոյան, Մասկերանոն, Ալբան, Բարտրան, Չավին, Ինյեստան, Ֆաբրեգասը, Բուսկետսը, Սոնգը, Ալկանտարան, Պեդրոն, Տելյոն, Ալեքսիս Սանչեսն ու ու Մեսին, հաղորդում է AS-ը:

«Միլան» - «Բարսելոնա» խաղը կկայանա փետրվարի 20-ին «Սան Սիրո» ստադիոնում:

Աղբյուրը: http://sport.news.am
Категория: Սպորտ | Դիտումներ: 314 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 19.02.2013 | Մեկնաբանություներ (0)

Թուրքիայում ամուսինը ծեծել է ռուս կնոջը եւ ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ
Հանգիստն անցկացնելու համար Թուրքիա եկած ռուս կնոջ կյանքը Թուրքիայի քաղաքացու հետ ամուսնանալուց հետո դժոխքի է վերածվել։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանից Թուրքիա եկած 29-ամյա Ե.Ս-ն 2011-ին ամուսնացել է 51-ամյա Ջ.Յ.-ի հետ, սակայն ամուսնությունից շատ չանցած ամուսինը սկսել է ծեծել կնոջն ու ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ։

Չդիմանալով ծեծին եւ սպառնալիքներին, ռուս կինը դիմել է դատարան՝ պնդելով, որ ամուսնության առաջին օրից սկսած  թուրք ամուսինն իրեն մշտապես ճնշել է։

Ջ.Յ.-ն դատարանում հերքել է, թե կնոջը ծեծել է՝ շեշտելով, թե կինն է իրեն մշտապես անհանգստացրել։

Դատախազությունը Ջ.Յ-ի նկատմամբ մեղ ... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://news.am
Категория: Մարդիկ | Դիտումներ: 316 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 19.02.2013 | Մեկնաբանություներ (0)

Հայաստանի ԿԸՀ-ն նոր տվյալներ է ներկայացրել (ֆոտո)
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում օնլայն ռեժիմով  շարունակում է նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը: 00:00-ի տվյալներով, մշակվել են ձայների 1988 տեղամասերից 75-ի տվյալները:  Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

1. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյան  – 68,78% (24028 ձայն)

2. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան –27,15% (9474)

3. «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան – 1,54% (537)

4. որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյան – 1,08% (378)

5. «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյան–0,85% ... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://news.am
Դիտումներ: 294 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 19.02.2013 | Մեկնաբանություներ (0)

Սերժ Սարգսյանը ընտրությունների արդյունքներին հետեւում է ՀՀԿ նախընտրական շտաբում
Սերժ Սարգսյանը ժամանել է ՀՀԿ կենտրոնական շտաբ: Կենտրոնակաուն շտաբում է նաեւ ՀՀԿ ակտիվը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահմյանը, վարչապետը Տիգրան Սարգսյանը եւ այլք:

Ի դեպ, ՀՀԿ կենտրոնական շտաբում է նաեւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղասարյանը:

Քիչ անց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շտաբում ասուլիս է հրավիրելու:

Armnews հեռուստաընկերության եւ  Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի պատվերով, The Gallup Organization-ի կազմակերպած Exit-poll-ի տվյալներով` Սերժ Սարգսյանն ընտրությունների հենց առաջին փուլում հաղթում է` հավաքելով 58 տոկոս ձայն:

Երկրորդ տեղում Րաֆֆի Հովհանիսյանն է` 32 տոկոսով, երրորդ, չորրորդ տեղերում` ... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://news.am
Դիտումներ: 295 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 19.02.2013 | Մեկնաբանություներ (0)

20130218-160740.jpg
Աղբյուրը: http://comeecs.com
Категория: Մարդիկ | Դիտումներ: 283 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 19.02.2013 | Մեկնաբանություներ (0)


Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը Facebook-ի էջում ահազանգում է ընտրատեղամասերում Րաֆֆի Հովհաննիսյանի վրա հարձակումների մասին։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
Եթե ունեք Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ ընկեր, բարեկամ, հարազատ որը հիմա տեղամասում է անպայման գնացեք իրենց մոտ օգնության:
Համատարած հարձակվում են տեղամասերում ՐաՖՖի Հովհաննիսյանի վստահված անձանց վրա:
ՇՏԱՊ ՏԱՐԱԾԵԼ !!

Աղբյուրը: http://tert.am
Категория: Քաղաքականություն | Դիտումներ: 296 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 19.02.2013 | Մեկնաբանություներ (0)