22:42 Սիլվիո Բերլուսկոնի. Մենք պետք է կանգնեցնենք Մեսիին | |
Մենք պետք է կանգնեցնենք Մեսիին, հայտարարել է «Միլանի» նախագահ, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին, որը խոսել է «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի մասին: «Մենք պետք է կանգնեցնենք Մեսիին: Ես կարծում եմ, որ նրա դեմ անհրաժեշտ է անհատական հսկողություն: Ակնկալում եմ շատ հետաքրքիր եւ բարդ հանդիպում: Ինչ վերաբերում է Մարիո Բալոտելիի բացակայությանը, ապա նրա փոխարեն կարող է խաղալ Պացինին կամ Ռոբինյոն»,- Բերլուսկոնիի խոսքը մեջբերում է Marca-ն: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Միլան» - «Բարսելոնա» առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 20-ին Իտալիայում: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |