Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 21 » Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս է եկել նախագահի նստավայրից եւ գնացել այլ դիվանագիտական հանդիպումների (ֆոտո)
16:52
Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս է եկել նախագահի նստավայրից եւ գնացել այլ դիվանագիտական հանդիպումների (ֆոտո)

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով այսօր այցելել է նախագահական նստավայր` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, արդեն դուրս է եկել հանդիպումից: Նա դրսում հավաքվածներին հայտարարել է, որ բոլոր հարցերին կպատասխանի վաղը ժամը 17-ին նատատեսված հանրահավաքի ժամանակ:

Նա նշել է, որ այս պահին մի շարք դիվանագիտական հանդիպումներ ունի եւ ներկաներին կոչ է արել գնալ տուն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնալիս, նախագահի նստավայր է մտել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի որդին` Կարինը, ինչպես նաեւ իր օպերատորը եւ լուսանկարիչը: Նախագահական նստավայրի դիմացի մայթին, Բաղրամյան մետրոյի հարեւանությամբ հավաքված են մեծաթիվ մարդիկ, ովքեր գոռում են «Րաֆֆի նախագահ»:

Ավելի վաղ Ազատության հրապարակում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ` Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր. «Դատելով գործող կուսակցության մամուլի քարտուղարի հայտարարություններից` Սերժ Սարգսյանը չի ընդունել իմ առաջարկը Ազատության հրապարակ գալու վերաբերյալ: Միեւնույն ժամանակ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարը հայտարարել էր, թե Սարգսյանը պատրաստ է ինձ ընդունել ցանկացած պահի: Հարգելով երրորդ նախագահի ներդրումը անկախ Հայաստանի պատմության մեջ` ես ընդունում եմ այդ հրավերն ու այժմ ուղեւորվում եմ նրա մոտ` բանակցությունների, որպեսզի ելք գտնենք ճգնաժամից դուրս գալու համար»:

Դրանից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե Ազատության հրապարակում հաջորդ զանգվածային հանդիպումը կայանալու է վաղը, 17:00-ին: Հովհաննիսյանի մի քանի հարյուր կողմնակիցներ որոշել են ուղեկցել նրան, հաղորդում էNEWS.am-ի թղթակիցը:

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 374 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: