Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 19 » Փետրվարի 19-ին Ռամիլ Սաֆարովի ստոր ոճրագործության տարելիցն է
14:09
Փետրվարի 19-ին Ռամիլ Սաֆարովի ստոր ոճրագործության տարելիցն է


Փետրվարի 19 –ին լրանում է Ռամիլ Սաֆարովի ստոր եւ անմարդկային ոճրագործության 9-րդ տարելիցը:

Թուրքիայում հատուկ պատրաստվածություն անցած Ադրբեջանի ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարին մասնակացում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն»  ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներին, որոնց մասնակցում էին նաեւ հայ սպաներ Գուրգեն Մարգարյանն ու Հայկ Մակուչյանը:

Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը թաքուն մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակը եւ կացնահարել քնած հայ սպային: Դրանից հետո Սաֆարովը փորձել էր սպանել Մակուչյանին, բայց վերջինիս սենյակի դուռը բարեբախտաբար փակ էր եղել:

Երկարատեւ դատական գործընթացից հետո 2006թ. ապրիլին  Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել`  30 տարի առանց ներման իրավունքի:

Հունգարական դատարանը բազմիցս էր հայտարարել Սաֆարովի` հայրենիքին արտահանձնելու անհնարինության մասին, ինչին համառորեն փորձում էր հասնել ադրբեջանական կողմը: Սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնցին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին նախագահի կողմից ներում շնորհվեց, զինովորական բարձր կոչում տրվեց եւ միանվագ վճարվեց  8 տարվա աշխատավարձը: Նույն օրը Երեւանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ:
Կատեգորիա: Մարդիկ | Դիտումներ: 323 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: