Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 18 » Նախնական տվյալներով, նախագահի ընտրություններին մասնակցել է ընտրողների 60,05 տոկոսը
22:12
Նախնական տվյալներով, նախագահի ընտրություններին մասնակցել է ընտրողների 60,05 տոկոսը
Նախնական տվյալներով, նախագահի ընտրություններին մասնակցել է ընտրողների 60,05 տոկոսը
Հայաստանի նախագահի ընտրություններում մասնակցությունը, ժամը 20:00-ի դրությամբ, կազմել է 60,05 տոկոս. Քվեարկությանը մասնակցել է  1 մլն 518 հազար 407 ընտրող: Նախնական տվյալները ներկայացրել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նշենք, որ ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 505 հազար 980 է:

Երեւանում մասնակցությունը կազմել է 53,99 տոկոս (445 հազար 338 ընտրող):

Ներկայացնում ենք քվեարկության մասնակցությունն ըստ մարզերի.

Արագածոտնի մարզ – 63,60%  (72696)

Արարատի մարզ – 73,92% (157506)

Արմավիր մարզ – 5,92% (127845)

Գեղարքունիքի մարզ – 69,06% (128796)

Լոռիի մարզ – 60,15% (143059)

Կոտայքի մարզ – 59,15% (137561)

Շիրակի մարզ – 57,92% (132793)       

Սյունիքի մարզ – 65,50% (71899)

Վայոց ձորի մարզ – 62,65% (29,597)

Տավուշի մարզ -  65,73% (71317):

Հայաստանի երկրորդ քաղաքում` Գյումրիում քվեարկել է 50,6 % (63549), իսկ Վանաձորում` 53.6%  (51736): Ամենացածր մասնակցությունը գրանցվել է Աբովյան քաղաքում`  41,5 տոկոս` 17620 ընտրող:

Ի դեպ, նախորդ` 2008թ.ընտրություններին մասնակցությունն ավելի բարձր է եղել` 1 մլն 671 հազար 27 ընտրող: Այսպիսով ընտրողների մասնակցության թիվն ավելի քան 2 տոկոսով ցածր է խորհրդարանական, եւ ավելի քան 9 տոկոսով փոքր 2008թ. նախագահական ընտրությունների համեմատությամբ: 

Նշենք, որ Հայաստանում կայացել է նախագահական ընտրությունների քվեարկությունը: Ժամը 20-ին փակվել են բոլոր 1988 ընտրատեղամասերի դռները:

Հայաստանի նախագահի պաշտոնին հավակնում էին 7 թեկնածու` Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ազգայի ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ռադիո հայի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը եւ որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը:

Դիտումներ: 297 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: