Գլխավոր էջ » 2011 » Մարտ » 6 » Լեւոն Արոնյան. Հայաստանի շախմատի հավաքականը բավական մեծ թվով մրցակիցներ ունի
18:58
Լեւոն Արոնյան. Հայաստանի շախմատի հավաքականը բավական մեծ թվով մրցակիցներ ունի

Ըստ միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնյանի՝  Հայաստանի շախմատի հավաքականը բավական մեծ թվով մրցակիցներ ունի, այդ թվում՝ Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի եւ Իսրայելի հավաքականները։ Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ։

Բացի վերոնշյալ երկրներից, Հայաստանի շախմատի հավաքականի առաջատարը, որպես մեր հավաքականի արժանի մրցակիցներ, նշեց նաեւ Ուկրաինայի ու Ադրբեջանի հավաքականների անունները։ «Առաջատարները՝  առաջատարներ, սակայն չես իմանա, թե այս տարի կոնկրետ ո՞ր երկրի հավաքականը լավ խաղ կցուցադրի»,- ավարտեց նա։

Նշենք, որ NEWS.am-ի թղթակցի հետ ավելի վաղ ունեցած զրույցում Ադրբեջանի շախմատի հավաքականը բավական ուժեղ էր համարել նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը՝ նշելով, որ արդեն մի քանի տարի է, ինչ այդ երկրի հավաքականը համարվում է աշխարհի ուժեղագույն թիմերից մեկը։

Կատեգորիա: Սպորտ | Դիտումներ: 377 | Ավելացրեց: ERO | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: