Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 18 » Հայաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները
09:48
Հայաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Ըստ ՀՀ ոստիկանության հրապարակած վերջին տվյալի ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 505 հազար 980 է:


Ընտրությունների արդյունքների մասին առաջին արդյունքները ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի ժամը 12-ին՝ ժամը 11-ի դրությամբ մարզերում և Երևանում մասնակցության ցուցանիշի վերաբերյալ: Նույն տեղեկատվությունը թարմացված ԿԸՀ-ն կներկայացնի 3 ժամը մեկ:


Ընտրությունների արդյունքների մասին առաջին տեղեկատվությունը ԿԸՀ-ն կհաղորդի փետրվարի 19-ին ժամը 00:00-ին: Նույն օրը ժամը 20.00-ին հայտնի կլինեն ընտրություններ նախնական արդյունքները։ Նշենք նաև, որ այսօր ժամը 20.00-ին «Արմնյուզ» հեռուստաընկերությունը կներկայացնի Gallup Organization-ի անցկացրած էքզիթ-փոլի արդյունքները։
Ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կլինեն ընտրություններից 7 օր անց։

ՀՀ նախագահի թեկնածուները 7-ն են։ Թեև նախապես որպես նախագահի թեկնածու էին գրանցվել 8 թեկնածուներ, սակայն նրանցից մեկը՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը փետրվարի 8-ին ինքնաբացարկ ներկայացրեց:


Այսպիսով, քվեաթերթիկի վրա նշված են 7 թեկնածուի անուններ՝ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյան, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյան, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյան, ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյան, էպոսագետ Վարդան Սեդրակյան, քաղաքագետ Արման Մելիքյան, «Ռադիո Հայ» ՍՊԸ հիմնադիրների ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյան:


Կհաղթի այն թեկնածուն, ով կհավաքի առնվազն 50%+1 ձայն։ Դրանից պակաս հավաքելու դեպքում կանցկացվի երկրորդ փուլ երկու ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուների միջև։


Ընտրություններին հետևում են 26 տեղական և 20 միջազգային կազմակերպությունների 7 հազար դիտորդներ։


Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի այս ընտրությունները 1991թ.-ից ի վեր 6-րդն են: Չնայած դրան՝ նախորդ 5 ընտրություններում նախագահի կոչմանն է արժանացել 3 մարդ՝ 1991 և 1996թթ. նախագահ է ընտրվել Լևոն Տեր Պետրոսյանը, 1998 և 2003թթ.՝ Ռոբերտ Քոչարյանը և 2008թ.-ին՝ Սերժ Սարգսյանը։


Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 333 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: