Գլխավոր էջ » 2011 » Մարտ » 6 » Հայաստանի ֆուտբոլի առաջնությունն առաջատար ունի
19:57
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունն առաջատար ունի
Այսօր Հայաստանի առաջնության առաջին տուրի շրջանակներում Արարատի «Այգ» մարզադաշտում Դիլիջանի «Իմպուլս»-ն ընդունեց գործող չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ին: Վարդան Մինասյանի թիմը հանդիպման առաջին րոպեներից տիրեց նախաձեռնությանը և խաղասկզբում մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեց: Առաջին խաղակեսի միջնամասն անցավ հավասար պայքարում. երկու թիմերն էլ չէին կարողանում իրենց լավագույն խաղը ցուցադրել և դա բնական էր: Չմոռանանք, որ մրցաշրջանը նոր է մեկնարկել, բացի դրանից խաղադաշտի խոտածածկի որակը հեռու էր իդեալականից: Այնուամենայնիվ, առաջին խաղակեսի վերջին րոպեին նոմինալ հյուրերին հաջողվեց բացել հանդիպման հաշիվը: Մարկոսի տուգանայինից կատարած փոխանցումը գլխի գեղեցիկ հարվածով եզրափակեց Վարազդատ Հարոյանը: 

Երկրորդ խաղակեսը նույնպես անցավ չեմպիոնների թելադրանքով: «Իմպուլս»-ի ֆուտբոլիստների ցանկությունն ակնհայտ էր, բայց վարպետությունը չէր բավականացնում: Տանտերերի գրոհների մեծ մասն իրենց մեջ սրություն չէին պարունակում, փոխարենը «Փյունիկ»-ը մի քանի շատ վտանգավոր հակագրոհ կազմակերպեց: Ինչևէ, նոր գոլեր չգրանցվեցին: «Իմպուլս»-«Փյունիկ»` 0:1: Առաջնությունն ունի առաջատար: 

Մեկնարկային տուրի մյուս երկու հանդիպումներին «Առաջին լրատվակն»-ն արդեն անդրադարձել էր, իսկ «Գանձասար»-«Ուլիս» հանդիպումը հետաձգվել է:
Կատեգորիա: Սպորտ | Դիտումներ: 508 | Ավելացրեց: ERO | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: