Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 19 » Հաքերային հարձակում ԳԱԼԱ հեռուստաալիքի կայքի վրա. ոստիկանությունը պարզում է հանգամանքները
00:38
Հաքերային հարձակում ԳԱԼԱ հեռուստաալիքի կայքի վրա. ոստիկանությունը պարզում է հանգամանքները
Հաքերային հարձակում ԳԱԼԱ հեռուստաալիքի կայքի վրա. ոստիկանությունը պարզում է հանգամանքները
Այսօր` փետրվարի 18-ին լրատվության միջոցներով տեղեկատվություն էր տարածվել «Գալա» հեռուստաընկերության կայքի դեմ հաքերային հարձակման մասին:

Անհապաղ արձագանքելով լրատվամիջոցների ահազանգին՝ Հայաստանի ոստիկանության օպերատիվ խումբը ժամը 20.00-ի սահմաններում մեկնել է «Գալա» հեռուստաընկերություն՝ կատարվածի վերաբերյալ հայտարարություն վերցնելու:

Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանին առաջարկվել է գրավոր հայտարարություն տալ, ինչից նա հրաժարվել է:

Այդուհանդերձ, ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում «Գալա»-ի կայքի վրա կատարված հարձակման հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կատեգորիա: Մարդիկ | Դիտումներ: 369 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: