22:41 ՖԻՖԱ-ն «Բարսելոնայից» պահանջել է հրաժարվել հյուսիսկորեացի տաղանդից | |
Հյուսիսկորեացի ֆուտբոլային տաղանդ Լի Սունգ Վուի ապագան հարցականի տակ է կատալոնական «Բարսելոնայում»: ՖԻՖԱ-ի գործող օրենքի համաձայն՝ 18 տարին չլացած ֆուտբոլիստն իրավունք չունի տեղափոխվել արտասահմանյան ակումբ: Լի Սունգ Վուն ընդամենը 14 տարեկան է, այդ իսկ պատճառով ՖԻՖԱ-ն «Բարսելոնայից» պահանջել է հայտացուցակից հանել հյուսիսկորեացի տաղանդին: Կատալոնական ակումբը մտադիր է բողոքարկել այս որոշումը, գրում է Sport.es-ը: Լի Սունգ Վուն խաղում է «Բարսելոնայի» պատանեկան թիմում: Ակումբի մարզիչները մեծ հույսեր են կապում նրա հետ:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |