Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 19 » Ebay առցանց աճուրդում վաճառում են Չելյաբինսկի երկնաքարի կտորները
10:04
Ebay առցանց աճուրդում վաճառում են Չելյաբինսկի երկնաքարի կտորները
Ebay առցանց աճուրդում վաճառում են Չելյաբինսկի երկնաքարի կտորները
Ebay աճուրդում Չելյաբինսկի երկնաքարի կտորների վաճառքի առաջարկներ են հայտնվել: Վաճառողների մեջ կան ռուսաստանցիներ եւ ԱՄՆ-ի քաղաքացիներ:

Ոմն պետերբուրգցի 1125 դոլար արժեքով սեւ գույնի քարի վաճառքի հայտարարություն է տեղադրել, Կամչատկայի մի բնակիչ էլ 24 դոլարով վաճառում է սեւ ավազի փոշի:  Լաս Վեգասի բնակիչն առաջարկում է 2 սմ երկարությամբ կտոր: Ըստ նրա` երկնաքարի մասնիկն իրեն է հասել եղբորից, որը Ռուսաստանում լուրերի թղթակից է աշխատում եւ կարողացել է գտնել երկնաքարի մասնիկը, գրում է BFM.RU-ն:

Ըստ ՆԳՆ-ի տվյալների` տարբեր կայքերում արժեքը տատանվում է 10-500 հազար  ռուբլու միջեւ: Նախօրեին ոստիկաններն սկսել են նման հայտարարությունների դիտարկումը, որոնց թերահավատորեն են մոտենում:
Դիտումներ: 304 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: