14:03 Բեքհեմի նորամուտը հաջող ստացվեց ՊՍԺ-ում(Vidio) | |
Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրի կենտրոնական խաղը կայացավ Փարիզում, որտեղ առաջատար ՊՍԺ-ն ընդունել էր լավագույն եռյակը եզրափակող «Մարսելին»: Կարլո Անչելոտիի թիմը հաղթեց 2:0 հաշվով: Հանդիպման հաշիվը բացվեց 11-րդ րոպեին: Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Մոուրայի հարվածից հետո գնդակը դիպավ «Մարսելի» կամերունցի պաշտպան Նիկոլա Նկուլուի ոտքին եւ հայտնվեց հյուրերի դարպասում: Ավելացված ժամանակում ՊՍԺ-ի ռմբարկու Զլատան Իբրահիմովիչն իր 22-րդ գոլը խփեց Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում՝ վերաջակետ դնելով խաղին: Խաղի 76-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեւիդ Բեքհեմը, ով իր նորամուտը նշեց ՊՍԺ-ի կազմում: Այս հաղթանակից հետո փարիզեցիները հավաքեցին 54 միավոր եւ միանձնյա գլխավորեցին մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Լիոնն» ունի 51 միավոր, իսկ «Մարսելը»՝ 46: Ֆրանիայի առաջնություն. 26-րդ տուր ՊՍԺ - «Մարսել»՝ 2:0 Նիկոլա Նկուլու, 11 (ինքնագոլ), Զլատան Իբրահիմովիչ, 90+1 «Բորդո» - «Բրեստ»՝ 0:2 Բենուա Տրեմուլանաս, 19 (ինքնագոլ), Ահմեդ Կանտարի, 83 (11մ.) | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |