Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 19 » «Բարսելոնան» Միլան կմեկնի 20 ֆուտբոլիստներով
00:36
«Բարսելոնան» Միլան կմեկնի 20 ֆուտբոլիստներով
Կատալոնական «Բարսելոնայի» մարզչական շտաբը հրապարակել է թիմի կազմը, որը կհայտավորվի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ իտալական «Միլանի» հետ խաղին:

«Բարսելոնայի» կազմում Միլան կմեկնեն 20 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Չավին, ով վերջերս է ապաքինվել ծնկի վնասվածքից: Կատալոնական ակումբի կազմից բացակայում են Դավիդ Վիլյան ու Ադրիանո Կորեան:

«Միլանի» հետ խաղին կյատավորվեն՝ Վալդեսը, Պինտոն, Օյերը, Ալվեսը, Պիկեն, Պույոլը, Մոնտոյան, Մասկերանոն, Ալբան, Բարտրան, Չավին, Ինյեստան, Ֆաբրեգասը, Բուսկետսը, Սոնգը, Ալկանտարան, Պեդրոն, Տելյոն, Ալեքսիս Սանչեսն ու ու Մեսին, հաղորդում է AS-ը:

«Միլան» - «Բարսելոնա» խաղը կկայանա փետրվարի 20-ին «Սան Սիրո» ստադիոնում:
Կատեգորիա: Սպորտ | Դիտումներ: 316 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: