09:36 Ռուսաստանում հրթիռա-հրետանային պահեստում զինամթերք է պայթել, բանկչությունը խուճապի մեջ է | |
Ռուսաստանի պաշտպանության նախարարության` Իժեվսկի մոտակայքում գտնվող Պուգաչեվո ավանում հունիսի 2-ի երեկոյան հրետանային զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել: Զինապահեստի կառույցներում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է կառույցների կեսը կամ զինամթերքի 18 պահեստ: Հրդեհված զինանոցի տարողությունը, նախնական գնահատականներով, մոտ 10 հազ. վագոն է: Թռչող արկերի պատճառով ճանպարհները փակվել են: Ավանից տարհանվել է ավելի քան 2 հազար մարդ, եւս 13 հազար բնակիչների տարհանում են հարեւան բնակավայրերից: Հաղորդվում է, որ Պուգաչեվո ավանը գրեթե «ջնջվել է երկրի երեսից»: Տեղի բնակչությունը խաճապահար է: Պայթյունների արդյունքում տուժել է երեք մարդ, մեկը համարվում է անհետ կորած: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |