09:29 Հայաստանը հանքերով հարուստ երկիր է | |
Հայաստանի տարածքում հայտնաբերված են 29 մետաղական եւ 706 ոչ մետաղական հանքավայր: Այդ մասին տեղեկանում ենք էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքէջից: Մետաղական հանքավայրերից 8-ը ոսկու են, 2-ը`ոսկի-բազմամետաղ, 1-ը` ոսկեբեր- քվարցիտներ (Ամուլսարի Տիգրանես տեղամաս): Ունենք պղնձի 4 հանքավայր, եւս 5-ը` պղնձամոլբդենային են: Երկաթի միայն 2 հանքավայր է հաշվառված (Հրազդան եւ Աբովյան), թեեւ նախկինում խոսք էր գնում 3-ի մասին: Ոչ մետաղական հանքավայրերի 99 տոկոսը տարբեր քարեր են` տուֆ, բազալտ, պեմզա եւ այլն: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |