09:48 Երեւանում հրդեհվել է հայտնի պարուսույց Սուրեն Գյանջումյանի ավտոմեքենան. Նրա որդին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն է (վիդեո) | |
Երեւանում, այսօր` հունիսի 2-ին ժամը 16:50-ի սահմաններում հրդեհվել է հայտնի պարուսույց, Ժողովրդական արտիստ, «Գարուն» մանկապատանեկան պարի համույթի գեղարվեստական ղեկավար Սուրեն Գյանջումյանի ավտոմեքենան: Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռեւս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ-2106» մակնիշի 61 ԼՏ 389 համարանիշի ավտոմեքենայում: Այն գրանցված է Երեւանի Բաղրամյան-78 շենքի բնակիչ Սուրեն Գյանջումյանի անվամբ: Ավտոմեքենայի հրդեհը մարելու համար դեպքի վայր են ժամանել ԱԻՆ Հայաստանի փրկարարական ծառայության Երեւանի փրկարարական վարչության թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները` մեկ մարտական հաշվարկով: Բարեբախտաբար, այդ պահին վարորդը մեքենայում չի եղել, իսկ հրդեհը տեղի է ունեցել Ազատության պողոտայի 19 հասցեում: Նշված հասցեում է գտնվում «Կանազ» մշակույթի տունը: Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ ավտոմեքենան պատկանում է հայտնի պարուսույց, Ժողովրդական արտիստ, «Գարուն» մանկապատանեկան պարի համույթի գեղարվեստական ղեկավար Սուրեն Գյանջումյանին: Նրա որդին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանն է, իսկ թոռը` հայտնի կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանն է: Կից նյութեր: Նկար 1 | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |