Գլխավոր էջ » 2011 » Հունիս » 3 » Դպրոցականը վաճառել է սեփական երիկամը, որ iPhone գնի
09:18
Դպրոցականը վաճառել է սեփական երիկամը, որ iPhone գնի

Չինացի դպրոցականը վաճառել է սեփական երիկամը, որպեսզի պլանշետային համակարգիչ եւ  iPhone գնի, որի մասին երազում էր:

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», 17-ամյա Սյաո Չժենը ինտերնետում պայմանավորվել է իր աջ երիկամի վաճառքի մասին` 22 հազար յուանով (3 390 դոլար): Տրանսպլանտացիայի վիրահատությունը տեղի է ունեցել Կենտրոնական Չինաստանում գտնվող Խունան նահանգի հիվանդանոցներից մեկում:

Վաստակած գումարով երիտասարդը ոչ միայն կարողացել է պլանշետային համակարգիչ, այլ նաեւ iPhone գնել:

Տղայի մայրը հայտնել է, որ ոչինչ չի լսել տղայի պլանների մասին: «Սյաո Չժենը տուն է վերադարձել համակարգչով եւ Apple հեռախոսով: մենք տանն այդքան գումար չունենք նման թանկարժեք գնումների համար: Սկզբում Սյաոն չէր ցանկանում պատմել, թե որտեղից իրեն այդքան գումար: Հետո խոստովանեց, որ վաճառել է սեփական երիկամը, որպեսզի գնի այս խաղալիքները»,- պատմել է մայրը, ով հույսը չի կորցնում, որ կգտնի չարագործներին: Նրա խոսքով, վիրահատությունն անհետեւանք չի մնացել, օր օրի տղայի ինքնազգացողությունը վատանում է:

Կատեգորիա: Մարդիկ | Դիտումներ: 441 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: