Գլխավոր էջ » Սպորտ
Հանգստյան օրերին կայացան Անգլիայի առաջնության 29-րդ տուրի հանդիպումները: Նրանցից կենտրոնականն, անշուշտ, «Էնֆիլդ»-ում տեղի ունեցած «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» մրցավեճն էր: Առաջին հայացքից ֆավորիտը մրցաշարային աղյուսակի առաջատար «Յունայթեդ»-ն էր, սակայն չմոռանանք, որ լիվերպուլցիներն աչքի են ընկնում առանձին կարևոր հանդիպումներին հատուկ տրամադրվելու կարողությամբ: Բացի դրանից, «սատանաներ»-ի վերջին հանդիպումը «Չելսի»-ի հետ ցույց տվեց, որ Ֆերգյուսոնի թիմն այնքան էլ լավ մարզավիճակում չի գտնվում:

Առաջին խաղակեսի մեծ մասն անցավ հավասար պայքարում: «Կարմիրներ»-ը, ելնելով տանտիրոջ կարգավիճակից, փորձում էին ավելի շատ տիրել գնդակին, բայց գործը լուրջ վտանգավոր պահերի չէր հասնում: Թեև «Յունայթեդ»-ը զիջել էր նախաձեռնությունը, սակայն առաջին իրական վտանգն առաջացավ հենց Ռեյնայի դարպասի մոտ. աչքի ընկնելու հրաշալի հնարավորություն ուներ Դիմիտար Բերբատովը, որ ... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://1in.am
Категория: Սպորտ | Դիտումներ: 432 | Ավելացրեց: ERO | Ամսաթիվ: 07.03.2011 | Մեկնաբանություներ (0)

Այսօր Հայաստանի առաջնության առաջին տուրի շրջանակներում Արարատի «Այգ» մարզադաշտում Դիլիջանի «Իմպուլս»-ն ընդունեց գործող չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ին: Վարդան Մինասյանի թիմը հանդիպման առաջին րոպեներից տիրեց նախաձեռնությանը և խաղասկզբում մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեց: Առաջին խաղակեսի միջնամասն անցավ հավասար պայքարում. երկու թիմերն էլ չէին կարողանում իրենց լավագույն խաղը ցուցադրել և դա բնական էր: Չմոռանանք, որ մրցաշրջանը նոր է մեկնարկել, բացի դրանից խաղադաշտի խոտածածկի որակը հեռու էր իդեալականից: Այնուամենայնիվ, առաջին խաղակեսի վերջին րոպեին նոմինալ հյուրերին հաջողվեց բացել հանդիպման հաշիվը: Մարկոսի տուգանայինից կատարած փոխանցումը գլխի գեղեցիկ հարվածով եզրափակեց Վարազդատ Հարոյանը: 

Երկրորդ խաղակեսը նույնպես անցավ չեմպիոնների թելադրանքով: «Իմպուլս»-ի ֆուտբոլիստների ցանկությունն ակնհայտ էր, բայց վարպետությունը չէր բավականացնում: Տանտերերի ... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://Totalfootball.am
Категория: Սպորտ | Դիտումներ: 508 | Ավելացրեց: ERO | Ամսաթիվ: 06.03.2011 | Մեկնաբանություներ (0)

Ըստ միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնյանի՝  Հայաստանի շախմատի հավաքականը բավական մեծ թվով մրցակիցներ ունի, այդ թվում՝ Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի եւ Իսրայելի հավաքականները։ Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ։

Բացի վերոնշյալ երկրներից, Հայաստանի շախմատի հավաքականի առաջատարը, որպես մեր հավաքականի արժանի մրցակիցներ, նշեց նաեւ Ուկրաինայի ու Ադրբեջանի հավաքականների անունները։ «Առաջատարները՝  առաջատարներ, սակայն չես իմանա, թե այս տարի կոնկրետ ո՞ր երկրի հավաքականը լավ խաղ կցուցադրի»,- ավարտեց նա։

Նշենք, որ NEWS.am-ի թղթակց ... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը:

Категория: Սպորտ | Դիտումներ: 377 | Ավելացրեց: ERO | Ամսաթիվ: 06.03.2011 | Մեկնաբանություներ (0)

« 1 2