Փետրվարի 20-ին, ժամը 16.13-ին չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը ցանկանում է ինքնասպանություն գործել: Ահազանգողը բնակվում է Երեւանի Օրբելի փողոցի 65 շենքի թիվ 27-րդ բնակարանում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ավտոսանդուղք եւ ՀՆՓ ԱԻ կենտրոնի 1-ին հերթապահ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Վերջին շաբաթվա ընթացքում, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, եվրոպական տարածաշրջանի երկրների մեծ մասում դիտվել են գրիպանման հիվանդություններով եւ սուր շնչառական վարակներով դիմելիության բարձր ցուցանիշներ՝ գրիպի վիրուսների բարձր հայտնաբերմամբ: Հիվանդացության ակտիվությունը տարածվում է եվրոպական տարածաշրջանի արեւմուտքից արեւելք: Հիմնականում շրջանառում է հիմնականում գրիպի Ա (H1N1)պնդ ենթատեսակը: Նշված ենթատեսակի բարձր ախտորոշում արձանագրվում է ստացիոնարներ ընդունված ծանր սուր շնչառական վարակներով հիվանդների շրջանում եւս:
Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանը քիչ առաջ հեռացավ հացադուլի վայրից: Նրա աջակիցները հավաքեցին վրանը, տեղադրեցին մեքենայում եւ նա ուղեւորվեց տուն:
Հեռանալուց առաջ նա զրուցեց մի քանի լրագրողների հետ: Նա շնորհակալություն հայտնեց ոստիկաններին, որոնք այս ընթացքում ապահովում էին իր անվտանգությունը, ինչպես նաեւ հավաքված ու իրեն աջակցող քաղաքացիներին:
Փետրվարի 19 –ին լրանում է Ռամիլ Սաֆարովի ստոր եւ անմարդկային ոճրագործության 9-րդ տարելիցը:
Թուրքիայում հատուկ պատրաստվածություն անցած Ադրբեջանի ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարին մասնակացում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներին, որոնց մասնակցում էին նաեւ հայ սպաներ Գուրգեն Մարգարյանն ու Հայկ Մակուչյանը:
Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը թաքուն մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակը եւ կացնահարել քնած հայ սպային: Դրանից հետո Սաֆարովը փորձել էր սպանել Մակուչյանին, բայց վերջինիս սենյակի դուռը բարեբախտաբար փակ էր եղել:
Երկարատեւ դատական գործընթացից հետո 2006թ. ապրիլին Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել` 30 տարի առանց ներման իրավունքի:
Հունգարական դատարանը բազմիցս էր հայտարարել Սաֆարովի` հայրենիքին արտահանձնելու անհնարինության մասին, ինչին համառորեն փորձում էր հասնել ադրբեջ
... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://news.am
Այսօր` փետրվարի 18-ին լրատվության միջոցներով տեղեկատվություն էր տարածվել «Գալա» հեռուստաընկերության կայքի դեմ հաքերային հարձակման մասին:
Անհապաղ արձագանքելով լրատվամիջոցների ահազանգին՝ Հայաստանի ոստիկանության օպերատիվ խումբը ժամը 20.00-ի սահմաններում մեկնել է «Գալա» հեռուստաընկերություն՝ կատարվածի վերաբերյալ հայտարարություն վերցնելու:
Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանին առաջարկվել է գրավոր հայտարարություն տալ, ինչից նա հրաժարվել է:
Այդուհանդերձ, ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում «Գալա»-ի կայքի վրա կատարված հարձակման հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հանգիստն անցկացնելու համար Թուրքիա եկած ռուս կնոջ կյանքը Թուրքիայի քաղաքացու հետ ամուսնանալուց հետո դժոխքի է վերածվել։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանից Թուրքիա եկած 29-ամյա Ե.Ս-ն 2011-ին ամուսնացել է 51-ամյա Ջ.Յ.-ի հետ, սակայն ամուսնությունից շատ չանցած ամուսինը սկսել է ծեծել կնոջն ու ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ։
Չդիմանալով ծեծին եւ սպառնալիքներին, ռուս կինը դիմել է դատարան՝ պնդելով, որ ամուսնության առաջին օրից սկսած թուրք ամուսինն իրեն մշտապես ճնշել է։
Ջ.Յ.-ն դատարանում հերքել է, թե կնոջը ծեծել է՝ շեշտելով, թե կինն է իրեն մշտապես անհանգստացրել։
Հայաստանի ոստիկանությունը հրապարակել է Արաբկիրում որդու կողմից մոր սպանության մասին տեսագրությունը :
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե փետրվարի 18-ին, ժամը 13.05-ին, Կենտրոնի շտապօգնության ենթակայանից հաղորդում ստացվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:
Հայտնում էին, որ հանկարծամահ է եղել մայրաքաղաքի Բակունցի փողոցի 13 տան բնակչուհի Հռիփսիմե Իգիթյանը:
Օպերատիվ խումբն արագ դեպքի վայր հասավ: Ոստիկանները տան ճաշասենյակում դրված մահճակալին հայտնաբերեցին Իգիթյանի դիակը` դեմքի վնասվածքներով եւ կրծքավանդակի ձախ շրջանում ծակած-կտրած երկու վերքերով:
Շուտով պարզվեց, որ ծեր կնոջը սպանել էր հարազատ որդին` Ավանի հոգեբուժարանում հաշվառված, 46-ամյա Աիգա Իգիթյանը, որը կարճ ժամանակ անց արդեն մանրամասնում էր ընդամենը ժամեր առաջ կատարվ
... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://news.am
Չինացի դպրոցականը վաճառել է սեփական երիկամը, որպեսզի պլանշետային համակարգիչ եւ iPhone գնի, որի մասին երազում էր:
Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», 17-ամյա Սյաո Չժենը ինտերնետում պայմանավորվել է իր աջ երիկամի վաճառքի մասին` 22 հազար յուանով (3 390 դոլար): Տրանսպլանտացիայի վիրահատությունը տեղի է ունեցել Կենտրոնական Չինաստանում գտնվող Խունան նահանգի հիվանդանոցներից մեկում:
Վաստակած գումարով երիտասարդը ոչ միայն կարողացել է պլանշետային համակարգիչ, այլ նաեւ iPhone գնել:
Տղայի մայրը հայտնել է, որ ոչինչ չի լսել տղայի պլանների մասին: «Սյաո Չժենը տուն է վերադարձել համակարգչով եւ Apple հեռախոսով: մենք տանն այդքան գումար չունենք նման թանկարժեք գնումների համար: Սկզբում Սյաոն չէր ցանկանում պատմել
... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: