Գլխավոր էջ » 2011 » Հունիս » 3 » Սերբիայում արգելել են նեոնացիստական «Ազգային ճակատի» գործունեությունը
09:27
Սերբիայում արգելել են նեոնացիստական «Ազգային ճակատի» գործունեությունը

Սերբիայի սահմանադրական դատարանն արգելել է նեոնացիստական «Ազգային ճակատ» կազմակերպության քաղաքական գովազդն ու գործունեությունը: Իշխանություններին պարտադրվել է կատարել որոշման պահանջը:

«Նացիստական գաղափարախոսությունն անընդունել է ժողովրդավարական հասարակությունում եւ բացարձակապես  հակասում է մեր պատմա-մշակութային ժառանգությանը», - հայտարարել է Սերբիայի արդարադատության նախարար Սնեժանա Մալովիչը` մեկնաբանելով դատարանի որոշումը:

«Ազգային ճակատի» առաջնորդ Գորան Դավիդովիչը, որին համախոհները «ֆյուրեր» են համարում, 2010թ. փախել է երկրից` խուսափելով քրեական պատասխանատվությունից: 34-ամյա նացիստը մեկ տարվա  ազատազրկման էր դատապարտվել` ռասայական, ազգային եւ կրոնական թշնամանք սերմանելու համար:

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 398 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: