Գլխավոր էջ » 2011 » Հունիս » 03

Երեւանում, այսօր` հունիսի 2-ին ժամը 16:50-ի սահմաններում հրդեհվել է հայտնի պարուսույց, Ժողովրդական արտիստ, «Գարուն» մանկապատանեկան պարի համույթի գեղարվեստական ղեկավար Սուրեն Գյանջումյանի ավտոմեքենան:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռեւս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ-2106» մակնիշի 61 ԼՏ 389 համարանիշի ավտոմեքենայում: Այն գրանցված է Երեւանի Բաղրամյան-78 շենքի բնակիչ Սուրեն Գյանջումյանի անվամբ:

Ավտոմեքենայի հրդեհը մարելու համար դեպքի վայր են ժամանել ԱԻՆ Հայաստանի փրկարարական ծառայության Երեւանի փրկարարական վարչության թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները` մեկ մարտական հաշվարկով:

... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://news.am

Прикрепления: Նկար 1
Категория: Մեքենաներ | Դիտումներ: 479 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 03.06.2011 | Մեկնաբանություներ (0)

Ռուսաստանի պաշտպանության նախարարության` Իժեվսկի մոտակայքում գտնվող Պուգաչեվո ավանում հունիսի 2-ի երեկոյան հրետանային զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել: Զինապահեստի կառույցներում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է կառույցների կեսը կամ զինամթերքի 18 պահեստ:

Հրդեհված զինանոցի տարողությունը, նախնական գնահատականներով, մոտ  10 հազ. վագոն է: Թռչող արկերի պատճառով ճանպարհները փակվել են:

Ավանից տարհանվել է ավելի քան 2 հազար մարդ, եւս 13 հազար բնակիչների տարհանում են հարեւան բնակավայրերից: 

Հաղորդվում է, որ Պուգաչեվո ավանը  գրեթե «ջնջվել է երկրի երեսից»: Տեղի բնակչությունը խաճապահար է: Պայթյունների արդյունքում տուժել է երեք մարդ, մեկը համարվում է անհետ կորած:


Աղբյուրը:
Категория: Տնտեսություն | Դիտումներ: 439 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 03.06.2011 | Մեկնաբանություներ (0)

Հայաստանի տարածքում հայտնաբերված են 29 մետաղական եւ  706 ոչ մետաղական հանքավայր: Այդ մասին տեղեկանում ենք էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքէջից:

Մետաղական հանքավայրերից 8-ը ոսկու են, 2-ը`ոսկի-բազմամետաղ, 1-ը` ոսկեբեր- քվարցիտներ (Ամուլսարի Տիգրանես տեղամաս):

Ունենք պղնձի 4 հանքավայր, եւս 5-ը` պղնձամոլբդենային են:

Երկաթի միայն 2 հանքավայր է հաշվառված (Հրազդան եւ Աբովյան), թեեւ նախկինում խոսք էր գնում 3-ի մասին:

Ոչ մետաղական հանքավայրերի 99 տոկոսը տարբեր քարեր են` տուֆ, բազալտ, պեմզա եւ այլն:


Աղբյուրը:
Категория: Տնտեսություն | Դիտումներ: 692 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 03.06.2011 | Մեկնաբանություներ (0)

Սերբիայի սահմանադրական դատարանն արգելել է նեոնացիստական «Ազգային ճակատ» կազմակերպության քաղաքական գովազդն ու գործունեությունը: Իշխանություններին պարտադրվել է կատարել որոշման պահանջը:

«Նացիստական գաղափարախոսությունն անընդունել է ժողովրդավարական հասարակությունում եւ բացարձակապես  հակասում է մեր պատմա-մշակութային ժառանգությանը», - հայտարարել է Սերբիայի արդարադատության նախարար Սնեժանա Մալովիչը` մեկնաբանելով դատարանի որոշումը:

«Ազգային ճակատի» առաջնորդ Գորան Դավիդովիչը, որին համախոհները «ֆյուրեր» են համարում, 2010թ. փախել է երկրից` խուսափելով քրեական պատասխանատվությունից: 34-ամյա նացիստը մեկ տարվա  ազատազրկման էր դատապարտվել` ռասայական, ազգային եւ կրոնական թշնամանք սերմանելու համար:


Աղբյուրը:
Категория: Քաղաքականություն | Դիտումներ: 392 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 03.06.2011 | Մեկնաբանություներ (0)

Առաջիկա երեք օրերին Երեւանում եւ հանրապետության մարզերում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։NEWS.am-ի թղթակցին այս մասին հայտնեցին «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերեւութաբանության կենտրոնից:

Տեղումների հավանականությունը մեծ է հատկապես օրվա երկրորդ կեսին եւ գիշերը։ Չի բացառվում, որ որոշ մարզերում կարկուտ տեղա։

Հունիսի 3-ին Երեւանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-ից 4 աստիճանով եւ կլինի +26 +28 աստիճան, հյուսիս արեւմտյան շրջաններում՝ կիջնի մինչեւ 4-6 աստիճանով եւ կլինի +13 +15 աստիճան։


Աղբյուրը:
Категория: Քաղաքականություն | Դիտումներ: 559 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 03.06.2011 | Մեկնաբանություներ (0)

Հայ ազգային կոնգրեսը հույս ունի, որ իշխանությունը քաղաքական կամք եւ խոհեմություն կցուցաբերի եւ չի հրաժարվի արտահերթ ընտրությունների շուրջ բանակցություններից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ընդդիմության հետ բանակցությունների գնալով՝ իշխանությունը, փաստորեն, գնում է սեփական իարավասությունները վայր դնելուն:

«Ես հույս ունեմ, հավատում եմ, որ իշխանություններն այդքան կամք կցուցաբերեն։ Եթե նման հույս չլիներ, երկխոսություն էլ չէր լինի։ Ընդամենը մեկ ամիս առաջ ո՞վ էր հավատում, որ ես այսօր ազատության մեջ կլինեմ ... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://news.am

Категория: Քաղաքականություն | Դիտումներ: 390 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 03.06.2011 | Մեկնաբանություներ (0)

Չինացի դպրոցականը վաճառել է սեփական երիկամը, որպեսզի պլանշետային համակարգիչ եւ  iPhone գնի, որի մասին երազում էր:

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», 17-ամյա Սյաո Չժենը ինտերնետում պայմանավորվել է իր աջ երիկամի վաճառքի մասին` 22 հազար յուանով (3 390 դոլար): Տրանսպլանտացիայի վիրահատությունը տեղի է ունեցել Կենտրոնական Չինաստանում գտնվող Խունան նահանգի հիվանդանոցներից մեկում:

Վաստակած գումարով երիտասարդը ոչ միայն կարողացել է պլանշետային համակարգիչ, այլ նաեւ iPhone գնել:

Տղայի մայրը հայտնել է, որ ոչինչ չի լսել տղայի պլանների մասին: «Սյաո Չժենը տուն է վերադարձել համակարգչով եւ Apple հեռախոսով: մենք տանն այդքան գումար չունենք նման թանկարժեք գնումների համար: Սկզբում Սյաոն չէր ցանկանում պատմել ... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը:

Категория: Մարդիկ | Դիտումներ: 436 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 03.06.2011 | Մեկնաբանություներ (0)

Ռուսաստան - Հայաստան խաղից առաջ լեգենդար խորհրդային, ռուսաստանցի, հայ դերասան Արմեն Ջիգարխանյանը պատասխանել է Սովսպորտի հարցերին: Հարցազրույցը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով:

– Վերջերս մի ամսագրում ձեզ ներկայացրին Արմեն Ջիգարխանյան` ֆուտբոլային երկրպագու, 75 տարեկան, Մոսկվա: Ոչ թե ժողովրդական արտիստ, թատրոնի ղեկավար, այլ ֆուտբոլային երկրպագու: Մի՞թե ֆուտբոլն այդքան մեծ տեղ ունի ձեր կյանքում:

-Ես առաջին հերթին դերասան եմ, բայց ֆուտբոլի մասին միշտ կգտնեմ սիրո խոսքեր: Այն ինձ հետաքրքիր է որպես տաղանդավոր մարդկանց ինքնադրսեւորման միջոց: Իմ մանկության տարիներներն այդքան չէին սիրում ֆուտբոլ, ինչքան ա ... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը:

Категория: Մարդիկ | Դիտումներ: 389 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 03.06.2011 | Մեկնաբանություներ (0)