Գլխավոր էջ » 2011 » Հունիս » 3 » ՀԱԿ-ը հույս ունի, որ իշխանությունը չի հրաժարվի արտահերթ ընտրությունների շուրջ բանակցություններից
09:20
ՀԱԿ-ը հույս ունի, որ իշխանությունը չի հրաժարվի արտահերթ ընտրությունների շուրջ բանակցություններից

Հայ ազգային կոնգրեսը հույս ունի, որ իշխանությունը քաղաքական կամք եւ խոհեմություն կցուցաբերի եւ չի հրաժարվի արտահերթ ընտրությունների շուրջ բանակցություններից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ընդդիմության հետ բանակցությունների գնալով՝ իշխանությունը, փաստորեն, գնում է սեփական իարավասությունները վայր դնելուն:

«Ես հույս ունեմ, հավատում եմ, որ իշխանություններն այդքան կամք կցուցաբերեն։ Եթե նման հույս չլիներ, երկխոսություն էլ չէր լինի։ Ընդամենը մեկ ամիս առաջ ո՞վ էր հավատում, որ ես այսօր ազատության մեջ կլինեմ. շատ քչերը։ Հիմա էլ շատ քչերն են հավատում, որ գործընթացները կդասավորվեն ՀԱԿ-ի նախանշած ճանապարհով։ Երբ քաղաքական որեւէ ուժ որեւէ խնդիր է առաջադրում,  դրա իրագործման համար առավելագույն  ջանքեր պետք է գործադրի»,- ամփոփեց Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ մայիսի 31-ին կայացած ՀԱԿ հանրահավաքի ժամանակ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ընդդիմությունը պատրաստվում է 3-5 հոգանոց պատվիրակություն կազմել, որն էլ կսկսի իշխանությունների հետ բանակցությունները։


Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 394 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: