Գլխավոր էջ » 2011 » Հունիս » 3 » Երեւանում հրդեհվել է հայտնի պարուսույց Սուրեն Գյանջումյանի ավտոմեքենան. Նրա որդին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն է (վիդեո)
09:48
Երեւանում հրդեհվել է հայտնի պարուսույց Սուրեն Գյանջումյանի ավտոմեքենան. Նրա որդին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն է (վիդեո)

Երեւանում, այսօր` հունիսի 2-ին ժամը 16:50-ի սահմաններում հրդեհվել է հայտնի պարուսույց, Ժողովրդական արտիստ, «Գարուն» մանկապատանեկան պարի համույթի գեղարվեստական ղեկավար Սուրեն Գյանջումյանի ավտոմեքենան:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռեւս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ-2106» մակնիշի 61 ԼՏ 389 համարանիշի ավտոմեքենայում: Այն գրանցված է Երեւանի Բաղրամյան-78 շենքի բնակիչ Սուրեն Գյանջումյանի անվամբ:

Ավտոմեքենայի հրդեհը մարելու համար դեպքի վայր են ժամանել ԱԻՆ Հայաստանի փրկարարական ծառայության Երեւանի փրկարարական վարչության թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները` մեկ մարտական հաշվարկով:

Բարեբախտաբար, այդ պահին վարորդը մեքենայում չի եղել, իսկ հրդեհը տեղի է ունեցել Ազատության պողոտայի 19 հասցեում: Նշված հասցեում է գտնվում «Կանազ» մշակույթի տունը:

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ ավտոմեքենան պատկանում է հայտնի պարուսույց, Ժողովրդական արտիստ, «Գարուն» մանկապատանեկան պարի համույթի գեղարվեստական ղեկավար Սուրեն Գյանջումյանին: Նրա որդին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանն է, իսկ թոռը` հայտնի կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանն է:

Կից նյութեր: Նկար 1
Կատեգորիա: Մեքենաներ | Դիտումներ: 484 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: