Գլխավոր էջ » 2011 » Հունիս » 3 » Արմեն Ջիգարխանյանը` ֆուտբոլի, Ռուսաստան - Հայաստան խաղի, այծի, նախնադարյան մարդկանց, ֆուտբոլային մեկնաբանության մասին
09:17
Արմեն Ջիգարխանյանը` ֆուտբոլի, Ռուսաստան - Հայաստան խաղի, այծի, նախնադարյան մարդկանց, ֆուտբոլային մեկնաբանության մասին

Ռուսաստան - Հայաստան խաղից առաջ լեգենդար խորհրդային, ռուսաստանցի, հայ դերասան Արմեն Ջիգարխանյանը պատասխանել է Սովսպորտի հարցերին: Հարցազրույցը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով:

– Վերջերս մի ամսագրում ձեզ ներկայացրին Արմեն Ջիգարխանյան` ֆուտբոլային երկրպագու, 75 տարեկան, Մոսկվա: Ոչ թե ժողովրդական արտիստ, թատրոնի ղեկավար, այլ ֆուտբոլային երկրպագու: Մի՞թե ֆուտբոլն այդքան մեծ տեղ ունի ձեր կյանքում:

-Ես առաջին հերթին դերասան եմ, բայց ֆուտբոլի մասին միշտ կգտնեմ սիրո խոսքեր: Այն ինձ հետաքրքիր է որպես տաղանդավոր մարդկանց ինքնադրսեւորման միջոց: Իմ մանկության տարիներներն այդքան չէին սիրում ֆուտբոլ, ինչքան այսօր: Այնպես որ ես սիրահարվել եմ ֆուտբոլին աստիճանաբար: Ինքս գրեթե չեմ խաղում: Չգիտեմ: Հավանաբար այծին էլ չէի կարողանա խաբս տալ: Այժմ հազվադեպ եմ ստադիոն գնում: Նախընտրում եմ մենության մեջ դիտել, որպեսզի ոչ ոք չխանգարի, նույնիսկ մեկնաբանը:

Ինձ նույնպես ֆուտբոլային մեկնաբանությունը խորթ է: Դա շատ պատահաբար եմ հասկացել: Երբ Ամերիկայում էի` 1994-ի աշխարհի առաջնությանը, միացրեցի հեռուստացույցը եւ ոչ մի բառ չհասկացա: Վերջապես, գլխի ընկա, որ կարելի է անջատել ձայնը: Եվ իսկական երջանկություն ապրեցի: Այժմ նույնիսկ չեմ կարող պատկերացնել, որ ինչ-որ մեկն ինձ պատմում է, թե Իվանովը փոխանցում է կատարում Պետրովին, իսկ Սիդորովը երեկ նարգիլե էր ծխում: Դա ինձ պետք չէ:

Ֆուտբոլիստներն ազատ են իմպրովիզ անել, ինչքան կցանական: Այդ իմաստով ես նրանց նախանձում են: Միեւնույն ժամանակ եւ խաղացողը, եւ դերասանը պետք է համոզեն ստադիոնում կամ դահլիճում նստածներին, որ լավագույնն է: Հիմա լավ թիմեր շատ կան, խաղացողներ` ավելի շատ, բայց գագաթին, բնականաբար, Բարսելոնան է եւ Մեսին:

Ժամանակին ես երկրպագում էի Արարատին, Սպարտակին: Այժմ պարզապես սիրում եմ գեղեցիկ ֆուտբոլ նայել: Արշավինին հավանում եմ: Լավ տղա է: Բայց տեսեք, թե ինչպես է տանջվում Անգլիայում: Հոգեբանությունում կա ոչ կոմպետենտության սինդրոմ: Արշավինը անգլիական առաջնության մակարդակի եւ պահանջների խաղացող չէ: Եվ, ընդհանրապես, Ռուսաստանն էլ դժվար է անվանել ֆուտբոլային տերություն: Մենք երբեք չենք խաղա այնպես, ինչպես Բրազիլիան ու Իսպանիան: Դա գենետիկ խնդիր է: Նույնիսկ գնդակին հարվածելու համար որոշակի նախադրյալներ են պետք: Մեր մարզաձեւը հոկեյն է:

-Բի-Բի-Սիին տված հարցազրույցում դուք համաձայնել էիք, որ Ռուսաստանում կա հակակովկասյան շեշտադրությամբ այլատյացություն: Պե՞տք է դրանից զգուշանալ Ռուսաստան – Հայաստան խաղի նախօրեին:

-Դուք ինձ ուզում եք խոսեցնել, կարծես ես ոստիկանության գնդապետ եմ: Բայց ես դերասան եմ: Սիրում եմ ռուսներին, հայերին, հրեաներին… բոլորին: Ես շատ եմ ցանկանում, որ ֆուտբոլը տոն լինի: Ներկայացում: Պետք չեն լոլիկներ, ձվեր, աթոռներ եւ բանաններ… Ինձ հետաքրքիր չեն նախնադարյան մարդիկ: Նրանք փոքրամասնություն են: Ես չեմ ուզում խորհուրդներ եւ գնահատականներ տալ: Դրանով թող զբաղվեն ֆուտբոլային իշխանություններն ու իրավապահ մարմինները:

-Եթե Ռուսաստանը ֆուտբոլային երկիր չէ, ապա ի՞նչ կասեք Հայաստանի մասին:

– Հայաստանը, ինչպես եւ Ռուսաստանն ավելի շատ թատրոնի երկիր է: Հայերը շատ են սիրում թատրոն: Այնտեղ նույնիսկ անկեղծորեն վստահ են, որ Շեքսպիրը հայ հեղինակ է:

Մարզական տեսանկյունից առաջիկա խաղը սկզբունքային է: Հայաստանն այժմ նույնպես հավակնում է խմբից դուրս գալուն: Սակայն շատ ավելի սկզբունքային էր թուրքերի հետ խաղը: Դա պատերազմ էր, կռիվ, որը խոր պատմական արմատներ ունի: Իսկ Ռուսաստան – Հայաստան` ընկերների հանդիպում է: Խոտաբիչի մորուքն ունենայի` մի քանի մազ կպոկեի ոչ ոքիի խնդրանքով: Ցանկանում եմ, որ հաղթի բարեկամությունը:

– Իսկ ստադիոն գնալո՞ւ եք:

– Ծեր զինվորիս, ի ՞նչ ստադիոն: Այն էլ արաձակուրդից առաջ: Կնստեմ հեռուստացույցի մոտ, տնային հողաթափերով: Հնարավոր է, նույնիսկ, կարոտախտից արտասվեմ…


Կատեգորիա: Մարդիկ | Դիտումներ: 392 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: