Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 19 » Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին
19:05
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Հայաստանի նախագահական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` փետրվարի 19-ին զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նա շնորհավորել է Սերժ Սարգսյանին համոզիչ հաղթանակի կապակցությամբ, մաղթել հաջողություններ, իսկ Հայաստանին եւ բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն եւ բարօրություն:

ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերությունը, տարեցտարի ամրապնդվող եւ խորացող երկկողմ հարաբերությունները կշարունակեն նույն ոգով զարգանալ՝ ի նպաստ երկու երկրների եւ ժողովուրդների:

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 270 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: