Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 19 » Թուրքիայում ամուսինը ծեծել է ռուս կնոջը եւ ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ
00:35
Թուրքիայում ամուսինը ծեծել է ռուս կնոջը եւ ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ
Թուրքիայում ամուսինը ծեծել է ռուս կնոջը եւ ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ
Հանգիստն անցկացնելու համար Թուրքիա եկած ռուս կնոջ կյանքը Թուրքիայի քաղաքացու հետ ամուսնանալուց հետո դժոխքի է վերածվել։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանից Թուրքիա եկած 29-ամյա Ե.Ս-ն 2011-ին ամուսնացել է 51-ամյա Ջ.Յ.-ի հետ, սակայն ամուսնությունից շատ չանցած ամուսինը սկսել է ծեծել կնոջն ու ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ։

Չդիմանալով ծեծին եւ սպառնալիքներին, ռուս կինը դիմել է դատարան՝ պնդելով, որ ամուսնության առաջին օրից սկսած  թուրք ամուսինն իրեն մշտապես ճնշել է։

Ջ.Յ.-ն դատարանում հերքել է, թե կնոջը ծեծել է՝ շեշտելով, թե կինն է իրեն մշտապես անհանգստացրել։

Դատախազությունը Ջ.Յ-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրել՝ «թեթեւ մարմնական վնասվածք հասցնելու» եւ «ինքնասիրությունը վիրավորելու» համար։
Կատեգորիա: Մարդիկ | Դիտումներ: 319 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: