Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 18 » Սիլվիո Բերլուսկոնի. Մենք պետք է կանգնեցնենք Մեսիին
22:42
Սիլվիո Բերլուսկոնի. Մենք պետք է կանգնեցնենք Մեսիին

Մենք պետք է կանգնեցնենք Մեսիին, հայտարարել է «Միլանի» նախագահ, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին, որը խոսել է «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի մասին:

«Մենք պետք է կանգնեցնենք Մեսիին: Ես կարծում եմ, որ նրա դեմ անհրաժեշտ է անհատական հսկողություն: Ակնկալում եմ շատ հետաքրքիր եւ բարդ հանդիպում: Ինչ վերաբերում է Մարիո Բալոտելիի բացակայությանը, ապա նրա փոխարեն կարող է խաղալ Պացինին կամ Ռոբինյոն»,- Բերլուսկոնիի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Միլան» - «Բարսելոնա» առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 20-ին Իտալիայում:

Կատեգորիա: Սպորտ | Դիտումներ: 363 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: