19:07 Ռուսաստանի նախագահն անձամբ է լուսանկարել Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիեւին | |
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ով բազմիցս տարբեր երկրներ իր այցելությունների ժամանակ իր անձնական արխիվի համար լուսանկարներ է արել, մարտի 5-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ «Կրասնայա Պոլյանա» լեռնադահուկային հանգստավայրում չի դավաճանել իր այդ սովորությանը: Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, երեք երկրների հանդիպման պաշտոնական մասից հետո, երբ քաղաքական գործիչները հանել են փողկապները եւ հագել մարզական հագուստ, Դմիտրի Մեդվեդեւը մի քանի անգամ լուսանկարել է Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիեւին միասին: Այնուհետեւ Մեդվեդեւը իր հայ եւ ադրբեջանցի գործընկերներին ցույց է տվել իր նկարածը: Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները բանակցությունների պաշտոնական մասից հետո, որի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, շարունակել են շփումը ոչ ֆորմալ մթնոլորտում: Նրանք հանդիպել են «Կրասնայա Պոլյանա» լեռնադահուկային բլուրներից մեկի ստորոտին եւ միասին սուրճ խմել: Այնուհետեւ նախագահները ճոպանուղիով բարձրացել են Պսեխակո լեռը: Երեկոյան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն առանձին-առանձին հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպումից հետո նախագահները լքել են Ռուսաստանը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |