Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 20 » Որեւէ հանդիպում տեղի չի ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ. Ռուբեն Հակոբյան
18:13
Որեւէ հանդիպում տեղի չի ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ. Ռուբեն Հակոբյան

Եթե ուշադիր ընթերցեք Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը եւ առաջարկությունը, որն արվեց օնլայն ասուլիսի ժամանակ եւ Սերժ Սարգսյանի մամլո քարտուղարի պատասխանը, կտեսնեք, որ դրանք բացարձակապես տարբեր հարթություններում գտնվող հարցեր են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նա շեշտեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ հստակ է ասում եւ օրակարգը, եւ հանդիպման բովանդակությունը, եւ անհրաժեշտության մասին: «Այն, ինչ ասում է Արմեն Արզումանյանը, բացարձակապես կապ չունի այն հայտարարության հետ, որն արվել է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից: Մինչեւ այս պահը Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը համապատասխան որեւէ առաջարկություն, քայլ չի ձեռնարկվել Սերժ Սարգսյանի կողմից, եւ որեւէ հանդիպում տեղի չի ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ»,- նշեց Ռուբեն Հակոբյանը` շեշտելով, որ եթե այն օրակարգը, որը թելադրել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ընդունվի նախագահի կողմից, իհարկե, հանդիպում տեղի կունենա:

Որեւէ հանդիպում տեղի չի ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ. Ռուբեն Հակոբյան

Նշենք, որ Ազատության հրապարակում բաց երկնքի տակ մամուլի ասուլիսում Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը փաստացի վերջնագիր է ներկայացրել գործող իշխանություններին: Նա առաջարկել է մինչեւ այսօր ժամը 17-ը, երբ Ազատության հրապարակում մեկնարկելու է հանրահավաքը, ցանկացած ձեւաչափով հանդիպել գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ քննարկել իշխանության հանձնման հարցը, քանի որ «ժողովուրդը փետրվարի 18-ին տոնել է իր հաղթանակը 80-ը 20-ի հարաբերակցությամբ»:

Դրանից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արմեն Արզումայնանն արձագանքել է նախօրեին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, ով Սերժ Սարգսյանին հրապարակային կամ մասնավոր հանդիպում ունենալու առաջարկ էր արել: «Հանրապետության նախագահը միշտ էլ պատրաստակամ է եղել հանդիպելու բոլոր քաղաքական ուժերի եւ նրանց առաջնորդների հետ յուրաքանչյուր անհրաժեշտության դեպքում: Այստեղ բացառություն լինել չի կարող, հատկապես երբ խոսքը ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական գործչին է վերաբերում: Այժմ էլ նախագահը պատրաստակամ է ընդունելու պարոն Հովհաննիսյանին իրեն հարմար ցանկացած ժամի, առավել եւս, որ կարիք կա պարզություն մտցնելու հանդիպման նպատակի մասին պարոն Հովհաննիսյանի հնչեցրած բավականին անհասկանալի ձեւակերպումների մեջ»,- ասել է նա:

Դիտումներ: 281 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: