Գլխավոր էջ » 2011 » Մայիս » 29 » Կասկադի հարթակից երիտասարդ աղջիկ է ինքնասպանություն գործել
11:29
Կասկադի հարթակից երիտասարդ աղջիկ է ինքնասպանություն գործել

Կասկադի վերեւի հատվածից, Երեւանի խորհրդանիշի հարեւանությամբ գտնվող Խորհրդային Հայաստանի 40-ամյակի համալիրի դիտահարթակից, ինքնասպանություն գործելու նպատակով երիտասարդ աղջիկ է նետվել:

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին տեղեկացրեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգը ստացվել է ժամը 22.30 սահմաներում: Շամշյանի փոխանցմամբ, դեպքի վայրում են Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը, բաժնի պետ ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ, եւ Արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի փրկարար ծառայության փրկարարները, ովքեր ճոպանների օգնությամբ դիակը դուրս են հանել հարթակի ներքեւում գտնվող քարքարոտ տարածքից:

Ականատեսները ֆոտոլրագրողին պատմել են, որ երիտասարդ աղջիկը ինքնասպան է եղել եւ նետվելուց առաջ հարթակին է թողել իր բջջային հեռախոսը:

Դեպքի վայր ժամանած դիահերձարանի աշխատակիցները դիակը տեղափոխել են դիահերձարան:

Դեպքի վայրում է նաեւ Ոստիկանության Արաբկիրի բաժնի քննչական բաժնի քննիչը: Արաբկիրի ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ Վլադ Ավակիմյանը հանձնարարել է  տեղամասային տեսուչներին, որպեսզի ճշտեն կնոջ ինքնությունը:

Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Կատեգորիա: Մարդիկ | Դիտումներ: 430 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: