Գլխավոր էջ » 2011 » Մայիս » 10 » Կարսի հուշարձանը կարող է փոխադրվել Բեռլին
18:02
Կարսի հուշարձանը կարող է փոխադրվել Բեռլին

Ռուսական Regnum կայքը, վկայակոչելով հայկական «Ազգ» թերթը, նշում է, որ Կարսում գտնվող և հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը, որի հեղինակը Մեհմեթ Աքսոյն է, ամենայն հավանականությամբ կհանգրվանի Բեռլինում: 

Գերմանական «Շպիգել» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ այդպիսի ցանկություն է հայտնել Բեռլինում բնակվող ծագումով թուրք, 51-ամյա Ադնան Օրալը: Իր այդ որոշումը ռեստորանի սեփականատեր Օրալը բացատրել է հետևյալով.

«Կարծում եմ` անտանելի է, երբ արվեստի գործը կարող է տապալվել կառավարության մեկ շարժմամբ: Ինչ վերաբերում է 35 մետր բարձրություն և 300 տոննա քաշ ունեցող հուշարձանի փոխադրման հետ կապված դժվարություններին, ապա դա այնքան էլ բարդ չէ, երբ համեմատում ես հայ ժողովրդի ճակատագրի հետ: 

Վերջիվերջո, գերմանացիները նույնպես պատասխանատու են թուրքերի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության համար: Այն ժամանակ գերմանական սպաները Կոստանդնուպոլսում եղել են սուլթանի խորհրդականներ, իսկ գերմանական ռայխն էլ շահագրգռված էր, որպեսզի Թուրքիայում իրավիճակը չապակայունանա: Բեռլինը ոչինչ չձեռնարկեց հայերի սպանդը կանխելու համար»:

Իր ամփոփիչ խոսքում Օրալը նշել է, որ անձամբ չի տեսել Կարսի հուշարձանը, և որ արվեստը կարող է ոչ բոլորին դուր գալ: 

Հիշեցնենք, որ Կարսի հուշարձանի ապամոնտաժման աշխատանքները մեկնարկել են ապրիլի 24-ին, և որ հուշարձանը մասնատվելու է 18 կտորի:


Կատեգորիա: Մշակույթ | Դիտումներ: 412 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: