Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 21 » Իշխանության մեջ փոխվելու են դեմքեր. Արմեն Աշոտյան
17:09
Իշխանության մեջ փոխվելու են դեմքեր. Արմեն Աշոտյան
Իշխանության մեջ փոխվելու են դեմքեր. Արմեն Աշոտյան

«Ես վստահ եմ, որ իշխանության դեմքը փոխվելու է, իշխանության մեջ փոխվելու են դեմքեր»,-նման հայտարարությամբ այսօր՝ փետրվարի 21-ին հանդես եկավ ՀՀ կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով կառավարության կազմում հնարավոր փոփոխությունների վերաբերյալ լրագրողների հարցին;

Նրա խոսքով՝ այդ փոփոխությունները կապ չունեն այս կամ այն տեղամասում ընտրությունների արդյունքների հետ: «Վաղուց հասունացած պահ է, այո, երբ որոշակի փոփոխություններ իշխանության ներսում տեղի կունենան, իշխանության բոլոր այն ճյուղերում, որոնց կազմավորման գործընթացը պայմանավորվում է նոր ընտրություններով, ընտրությունների արդյունքներով, նախագահի հետընտրական լիազորություններով»,- ասաց Ա. Աշոտյանը:


Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 285 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: