Գլխավոր էջ » 2011 » Մայիս » 29 » Հետախուզման մեջ գտնվող Վրաստանի անվտանգության ծառայության նախկին պետը հայտնվել է
11:24
Հետախուզման մեջ գտնվող Վրաստանի անվտանգության ծառայության նախկին պետը հայտնվել է

Վրաստանի ընդդիմադիր «Ազգային ժողով» կուսակցության առաջնորդներից մեկը` Իրակլի Բատիաշվիլին, ում ճակատագիրը անհայտ էր վերջին երեք օրերին, շաբաթ օրը հեռախոսով կապվել է իր ընտանիքի հետ: Այդ մասին վրացական խորհրդարանում հաղորդել են «Լռության ակցիայի» կազմակերպիչները, որն անցկացվել է  որպես բողոքի նշան մայիսի 26-ի գիշերը «Ռուսթավելի» պողոտայում «Ազգային ժողովի» հանրահավաքի ժամանակ բռնություն գործադրելուն: Այս մասին հաղորդել է «Նովոստի Վրաստանը»:

Իրակլի Բատիաշվիլիի դուստրը` Իրինան հաղորդել է, որ հայրը գտնվում է շատ վատ վիճակում, ըստ երեւույթին, նրա մոտ թոքերի բորբոքում է եւ նա հրատապ հոսպիտալացման կարիք ունի:

Վրաստանի Ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ Բատիաշվիլին գտնվում է հետախուզման մեջ  իր ընտանիքի արած  հայտաարարության հիման վրա, որի համաձայն նրան չեն կարողանում գտնել մայիսի 26-ի գիշերվանից հետո, երբ հատուկ ուժերը դադարեցրել էին «Ազգային ժողովի» անօրինական գործողությունները:

Բատիաշվիլին ղեկավարել է Վրաստանի անվտանգության ծառայությունը նախագահ Շեւառնադզեի ժամանակ` 1992-1993թթ.: Վերջին շրջանում նա ակտիվ դերակատարություն է ունեցել ընդդիմադիր «Ազգային ժողովում»:

Բատիաշվիլիի անունը շրջանառվում է Ներքին գործերում` այս շաբաթ «Ազգային ժողովի» առաջնորդների եւ ակտիվիստների խոսակցությունների ձայնագրությունների մեջ, որոնց ընթացքում քննարկվել են հնարավոր բռնի գործողությունները:


Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 381 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: