Գլխավոր էջ » 2011 » Մայիս » 10 » Հայաստանն ու ԱՄԷ-ն կհամագործակցեն զբոսաշրջության, ջրերի, սննդամթերքի արտադրության ոլորտներում
21:32
Հայաստանն ու ԱՄԷ-ն կհամագործակցեն զբոսաշրջության, ջրերի, սննդամթերքի արտադրության ոլորտներում

Արաբական միացյալ էմիրությունները հետաքրքրված են Հարավային Կովկասի, մասնավորապես, Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ: Այս մասին այսօր` մայիսի 10-ին Դուբայում հայտարարել է ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սաիդ ալ Մանսուրին` Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ հանդիպման ժամանակ: Վերջինս աշխատանքային այցով գտնվում է ԱՄԷ-ում:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Սաիդ ալ Մանսուրին փոխշահավետ ծրագրերի իրականացման համար հեռանկարային է համարել զբոսաշրջության, ջրերի, սննդամթերքի արտադրության ոլորտները:

Հայաստանի փոխվարչապետը եւս ընդգծել է փոխգործակցության զարգացման հայկական կողմի պատրաստակամությունը` հույս հայտնելով, որ Դուբայում ընթացող ԱՄԷ առաջին ներդրումային համաժողովը կնպաստի նոր կապերի հաստատմանը, կնախանշի համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները:

Ա. Գեւորգյանը Սաիդ ալ Մանսուրիին հրավիրվել է Հայաստան` տեղում համագործակցության հեռանկարներին ծանոթանալու համար:

Կատեգորիա: Տնտեսություն | Դիտումներ: 366 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: