Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 25 » Բեքհեմի նորամուտը հաջող ստացվեց ՊՍԺ-ում(Vidio)
14:03
Բեքհեմի նորամուտը հաջող ստացվեց ՊՍԺ-ում(Vidio)
Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրի կենտրոնական խաղը կայացավ Փարիզում, որտեղ առաջատար ՊՍԺ-ն ընդունել էր լավագույն եռյակը եզրափակող «Մարսելին»: Կարլո Անչելոտիի թիմը հաղթեց 2:0 հաշվով:

Հանդիպման հաշիվը բացվեց 11-րդ րոպեին: Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Մոուրայի հարվածից հետո գնդակը դիպավ «Մարսելի» կամերունցի պաշտպան Նիկոլա Նկուլուի ոտքին եւ հայտնվեց հյուրերի դարպասում: Ավելացված ժամանակում ՊՍԺ-ի ռմբարկու Զլատան Իբրահիմովիչն իր 22-րդ գոլը խփեց Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում՝ վերաջակետ դնելով խաղին:

Խաղի 76-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեւիդ Բեքհեմը, ով իր նորամուտը նշեց ՊՍԺ-ի կազմում:

Այս հաղթանակից հետո փարիզեցիները հավաքեցին 54 միավոր եւ միանձնյա գլխավորեցին մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Լիոնն» ունի 51 միավոր, իսկ «Մարսելը»՝ 46:

Ֆրանիայի առաջնություն. 26-րդ տուր 

ՊՍԺ - «Մարսել»՝ 2:0

Նիկոլա Նկուլու, 11 (ինքնագոլ), Զլատան Իբրահիմովիչ, 90+1

«Բորդո» - «Բրեստ»՝ 0:2

Բենուա Տրեմուլանաս, 19 (ինքնագոլ), Ահմեդ Կանտարի, 83 (11մ.)


Կատեգորիա: Սպորտ | Դիտումներ: 407 | Ավելացրեց: Ադմինիստրատոր-2 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: