Գլխավոր էջ » 2011 » Մայիս » 10 » Բահչելին էրդողանին մեղադրել է իր կուսակցությունում «երկրաշարժեր» առաջացնելու մեջ
18:03
Բահչելին էրդողանին մեղադրել է իր կուսակցությունում «երկրաշարժեր» առաջացնելու մեջ

Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ, երկրորդ «սեռական» տեսագրության զոհ դարձած «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) կազմակերպչական հարցերով փոխնախագահ Բյուլենթ Դիդինմեզը և Ստամբուլի նահանգում ԱՇԿ նախկին նախագահ Իհսան Բարութչուն ստիպված են եղել հրաժարական տալ և կասեցնել իրենց մասնակցությունը հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Նրանց երկուսի թեկնածությունն էլ ԱՇԿ-ն առաջադրել էր Ստամբուլում:

Հիշեցնենք, որ ԱՇԿ-ում առաջին «երկրաշարժը» գրանցվեց ապրիլի 28-ին, երբ ինտերնետում հայտնվեցին ԱՇԿ փոխնախագահներ Ռեջայի Յըլդըրըմի և Մեթին Չոբանօղլուի ինտիմ բնույթի տեսագրությունները: ԱՇԿ-ն Ռեջայիի թեկնածությունն առաջադրել էր Ադանայում, իսկ Մեթինի թեկնածությունը`Քըրշեհիրում: 

Այժմ ԱՇԿ-ի այս 4 թեկնածուների հրաժարականի պատճառով նրա 550 թեկնածուների թվաքանակը նվազեց մինչև 546-ը: 

Այս կապակցությամբ ԱՇԿ-ի նախագահ Դևլեթ Բահչելին ասել է. «Հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ որոշ ուժեր ցանկանում են վնասել մեր կուսակցության վերնախավին: Այդ շահախնդիր անձինք ցանկանում են «առանց դատի» դատաստան տեսնել մեր կուսակցության նկատմամբ, ինչն անելու համար նրանք ընտրել են կեղտոտ մեթոդներ: 

էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության համար չափազանց կարևոր է ինտերնետում ամեն տեսակ թույն լցնելը: Սենյակներում թաքնված տեսախցիկներ դնելը և մարդկանց անձնական կյանքին միջամտելը խոսում է նրանց թերարժեքության մասին: 

Ես դիմում եմ վարչապետ էրդողանին և պատասխաններ ակնկալում նրանից: Եթե դուք մի քիչ ազնվություն ու քաղաքական պատիվ ունեք, դատապարտե՛ք այս ամենը»:

Հիշեցնենք, որ հարցախույզների ու կանխատեսումների համաձայն, ԱՇԿ-ն հունիսի 12-ի ընտրություններում թուրքական խորհրդարանում գոյատևման պայքար է մղելու, և այս հարվածները կարող են իսկապես աղետալի հետևանքներ ունենալ նրա համար:


Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 345 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: