Գլխավոր էջ » 2011 » Մայիս » 10 » Աշխատանքից ազատվել են «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի 4 բժիշկներ` անփութության համար
17:50
Աշխատանքից ազատվել են «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի 4 բժիշկներ` անփութության համար

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կարգադրությամբ մայիսի 3-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում աշխատանքից ազատվել են մի քանի  բժիշկներ` իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տվյալ հիվանդանոցի վիրաբուժական եւ վիրահատական բաժանմունքներում աշխատակիցների կողմից թույլ տրված բացթողումների եւ սխալների հետեւանքով անհիմն վիրահատական միջամտություն կատարելու համար աշխատանքից ազատվել են մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Ռ. Անտոնյանը, վիրահատարանի բաժանմունքի վարիչ անեսթեզիոլոգ Մ. Դալլաքյանը, վիրաբուժական բաժանմունքի բուժքույր Ե. Մաթեւոսյանը եւ վիրահատարանի բուժքույր անեսթեզիստ Վ. Հայրապետյանը:

Բժշկական կենտրոնի տնօրեն Ն. Դալլաքյանին հայտարարվել է խիստ նկատողություն եւ առաջարկվել է քննարկել հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը:

Խիստ նկատողություն է հայտարարվել բուժգծով փոխտնօրեն Լ. Գրիգորյանին, մանկության գծով օգնական Ա.Հարությունյանին եւ մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Ա. Գեւորգյանին:

Մանկական վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ա. Կարապետյանը եւ մանկական վիրաբուժական բաժանմունքի ավագ բուժքույր Ա. Հարությունյանը ազատվել են զբաղեցրած պաշտոնից` թողնելով աշխատելու Ա. Կարապետյանին որպես վիրաբույժ եւ Ա. Հարությունյանին որպես բուժքույր:

Քաղաքապետի հանձնարարությամբ բժշկական կենտրոնում կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ Ախուրյանի բնակիչ 2006թ. ծնված Նարեկ Դանիելյանը 2008թ.-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում թոքի վիրահատության է ենթարկվել, որին ծնողները իրենց նախաձեռնությամբ բերել են բժշկական կենտրոն` ներկա առողջական վիճակը գնահատելու:

Միեւնույն ժամանակ վիրահատության է նախապատրաստվել 2004թ. ծնված Էջմիածնի բնակիչ Գեւորգ Մովսիսյանը:
Բուժանձնակազմի անփութության հետեւանքով վիրահատարան է տեղափոխվել ոչ թե Գեւորգ Մովսիսյանը, այլ Նարեկ Դանիելյանը, ում եւ նախապատրաստել են վիրահատության եւ շատ արագ կասեցրել:

Կատեգորիա: Մարդիկ | Դիտումներ: 590 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: