Գլխավոր էջ » 2011 » Մայիս » 10 » «Արմենիա» հեռուստաընկերության վթարի ենթարկված աշխատակիցներից մեկի վիճակը ծանր է
17:46
«Արմենիա» հեռուստաընկերության վթարի ենթարկված աշխատակիցներից մեկի վիճակը ծանր է

Երեւանում մայիսի 9-ի առավոտյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված«Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Կյանքի գինը» հեռուստասերիալում Արամ Ռուբինյանի դերակատար Աշոտ Մաթեւոսյանը եւ «Արմենիա» հեռուստաընկերության աշխատակից Թամարա Աբաջյանը գտնվում են նեյրովիրաբուժական բաժանմունքում, իսկ Անահիտ Բաղդասարյանը` վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Նրանց փոխանցմամբ`Աշոտ Մաթեւոսյանի եւ Թամարա Աբաջյանի վիճակը լավ է, միջին ծանրության, ունեն վնասվածքներ,իսկ Անահիտ Բաղդասարյանի վիճակը ծանր է, նա ունի ծանր գանգուղեղային տրավմա:

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am-ը, Երեւանում այսօր` մայիսի 9-ին ժամը 06:45-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում` Բելաջիո ռեստորանային համալիրից վերեւ: Ինչպես NEWS.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Նիսսան» մակնիշի 20 ՏՍ 663 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է մայթեզրի բետոնե արգելապատնեշին, ապա նաեւ` ծառին: Վթարի հետեւանքով 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:Վարորդին եւ ուղեւորներին ավտոմեքենայից դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Փրկարար հատուկ ջոկատի աշխատակիցները, ովքեր հատուկ տեխնիկայի օգտագործմամբ կարողացել են դուրս հանել նրանց: Մեքենայում եղել են 26-ամյա Աշոտ Մաթեւոսյանը, ով «Արմենիա» հեռուստատեսությամբ հեռարձակվող «Կյանքի գինը» հեռուստասերիալում Արամ Ռուբինյանի դերակատարն է, մյուս երկու աղջիկները` 29-ամյա Թամարա Աբաջյանը եւ Անահիտ Բաղդասարյանը նույնպես «Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցներ են: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը: Նրա հանձնարարականով մեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Կատեգորիա: Պատահարներ | Դիտումներ: 587 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: