Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 19 » «Առավոտ». «Տրուսիկի» պարտքը ընտրատեղամասո՞ւմ են ուզում
10:01
«Առավոտ». «Տրուսիկի» պարտքը ընտրատեղամասո՞ւմ են ուզում
«Առավոտ». «Տրուսիկի» պարտքը ընտրատեղամասո՞ւմ են ուզում
Նորագյուղի թիվ 9/27, 9/28 ընտրատեղամասերում «Առավոտը» երեկ ականատես է եղել երկու կնոջ վիճաբանության, որոնցից մեկը բղավելով մյուս կնոջ վրա, փորձում էր ապացուցել, որ կանանցից մեկը գումար է ստացել. «Սուտ ես ասում, 

դու ուրեմն փող չե՞ս ստացել: Չես ամաչում, խաբում ես, աղջի ոնց թե քեզ փողը չեն տվել, քեզ տվել են փողը»:
«Երբ մենք մոտեցանք վիճող կանանց, հետաքրքրվելով, թե այդ ի՞նչ գումարի խնդիր է ծագել, կանանցից մեկն այսպես պատասխանեց.«Քե՞զ ինչ, շոր ենք առել, պարտքն ենք, տրուսիկ եմ առել, բլուզկա եմ առել, պարտքից ենք խոսում»: Թեեւ մեզ չհաջողվեց իմանալ կանանց անուն ազգանունները, սակայն պարզեցինք, որ նրանք հանձնաժողովի անդամներ են»,- գրում է «Առավոտը»։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 301 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: