Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 20 » Ահմադինեժադը` Սերժ Սարգսյանին. Նախագահության 2-րդ շրջանում Հայաստանի զարգացման ընթացքը կշարունակվի առավել մեծ արագությամբ
18:15
Ահմադինեժադը` Սերժ Սարգսյանին. Նախագահության 2-րդ շրջանում Հայաստանի զարգացման ընթացքը կշարունակվի առավել մեծ արագությամբ

Ահմադինեժադը` Սերժ Սարգսյանին. Նախագահության 2-րդ շրջանում Հայաստանի զարգացման ընթացքը կշարունակվի առավել մեծ արագությամբ

Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահ ընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

Ուղերձում, մասնավորապես, նշվում է.

«Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին: Հուսով եմ, որ Ձերդ Գերազանցության նախագահության երկրորդ շրջանում Հայաստանի զարգացման ընթացքը կշարունակվի առավել մեծ արագությամբ:

Շեշտելով Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ բարեկամական եւ ամուր հարաբերությունները ընդլայնելու ուղղությամբ պատրաստակամությունը` Աստծուց հայցում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ բարեկամ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին` բարօրություն եւ փառք»:


Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 266 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: