Գլխավոր էջ » 2011 » Մայիս » 29 » Հայ ձյուդոիստներն անհաջող հանդես եկան Մոսկվայում
13:40
Հայ ձյուդոիստներն անհաջող հանդես եկան Մոսկվայում

Մոսկվայում մեկնարկել է Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի Մեծ Սաղավարտի հերթական մրցաշարը: Հայաստանի երեք ներկայացուցիչները մեդալի համար պակքարին միջամտել չկարողացան:

60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը երկու հաղթանակներից հետո երրորդ գոտեմարտում պարտվեց ապագա արծաթե մեդալակիր ֆրանսիացի Սոֆիանե Միլոուսին եւ վերջնական արձանագրությունում եւս երեք ձյուդոիստների հետ բաժանեց 5-րդ տեղը: 66 կգ քաշային Արմեն Նազարյանը պարտություն կրեց երկրորդ գոտեմարտում եւ նույնպես բաժանեց 5-րդ տեղը: 48 կգ քաշային Գայանե Հարությունյանը հենց առաջին գոտեմարտում պարտվեց բրազիլացի Սարա Մենեզեշին:


Կատեգորիա: Սպորտ | Դիտումներ: 447 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: