Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 20 » Դիրքերում զինծառայող է զոհվել
18:12
Դիրքերում զինծառայող է զոհվել

Դիրքերում զինծառայող է զոհվել

Փետրվարի 19-ին, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Գոռ Արթուրի Ղազարյանը (ծնված 1992 թվականին):

ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ԼՂՀ ՊԲ-ն կիսում է ծանր կորուստն ու վիշտը ու իր ցավակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Նշենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի փետրվարի 19-ին ստորագրած հրամանագրովԼեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Ղազարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Մեր տեղեկություններով` Գոռ Ղազարյանը զորակոչվել էր Տավուշի մարզից:

Կատեգորիա: Պատահարներ | Դիտումներ: 359 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: