Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 21 » ԱՄՆ-ը կոչ է անում կողմերին հանգստություն ցուցաբերել ընտրություններից հետո
16:51
ԱՄՆ-ը կոչ է անում կողմերին հանգստություն ցուցաբերել ընտրություններից հետո
ԱՄՆ-ը կոչ է անում կողմերին հանգստություն ցուցաբերել ընտրություններից հետո

Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի ժողովրդին նախագահական ընտրությունների անցկացման կապակցությամբ, որոնք ընդունվել են միջազգային դիտորդների կողմից, որպես ընդհանուր առմամբ լավ կազմակերպված եւ հիմնական ազատությունների պահպանմամբ: Այդ մասին ասվում է Պետքարտուղարության պաշտոնական հայտարարության մեջ, որ հրապարակվել է փետրվարի 20-ին:

Հայտարարության մեջ ասվում է, որ համաձայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, զանգվածային լրատվամիջոցները կատարել են իրենց իրավական պարտավորությունները` ընտրությունների հավասարակշռված լուսաբանման ուղղությամբ, բոլոր մասնակիցներն օգտվել են իրենց անվճար եթերային ժամանակից:

«Սակայն, մենք կիսում ենք ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի մտահոգությունը հանրային վարչարարության անկողմնակալության բացակայության եւ վարչական ռեսուրսի չարաշահման տեսանկյունից, որի արդյունքում խզվել էր տարանջատումը պետական մարմինների եւ իշխող կուսակցության աշխատանքի միջեւ` ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ ընտրությունների օրը: Մենք համամիտ ենք այն եզրակացությունների հետ, որոնց համաձայն չնայած ընտրությունների օրն անցել է հանգիստ եւ կանոնավոր, սակայն տեղ են գտել գործընթացին ոչ պատշաճ միջամտություններ՝ հիմնականում գործող նախագահի վստահված անձանց կողմից, ինչպես նաեւ որոշ լուրջ խախտումներ, ներառյալ ընտրողների վրա ճնշում գործադրելու դեպքեր»:

Միացյալ Նահանգները շարունակելու է իրականացնել ընտրությունների միջազգային եւ տեղական դիտորդների եզրակացությունների, ինչպես նաեւ հետընտրական շրջանում ներկայացված բողոքների շուրջ դատական կարգով ընդունված որոշումների մոնիթորինգը: Կոչ ենք անում իրավապահ մարմիններին հետաքննել եւ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ արձագանքելով ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ արժանահավատ զեկույցների եւ հորդորում ենք բոլոր կողմերին հետընտրական շրջանում պահպանել հանգստություն եւ իրենց գործողություններում դրսեւորել  զսպվածություն»,- ասված է հայտարարության մեջ:

Դիտումներ: 360 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: